Ավելին 1 տարի առաջ - 15:04 13-05-2025

Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին

Դերասանուհի Անահիտ Մանուկյանն անդրադարձել է Մարմարիկում կորած 2-ամյա Տիգրանին ու նշել` հավատում է հրաշքին, որ երեխան կգտնվի:

«Հրաշքները հեքիաթներ չեն, վստահ եմ, որ բոլորս ենք սպասումով լցված ու հրաշքի սպասումով: Այն, ինչ անբացատրելի է մարդու կողմից՝ կբացատրվի Աստծո գործով ու ամեն օր լուրերին սրտատրոփ սպասող մեր աչքերին ու ականջներին թող վերջապես լույս գա:

Չգիտեմ՝ ինչու այսօր էմոցիաներս պիկին հասան, ամեն մեկս օրվա մեջ մեր ներսում աղոթք-խնդրանք հղենք Աստծուն...հրաշքներ լինում են:

Ծառայողներից մինչև կամավոր, օր ու գիշեր թափած ամեն կաթիլ քրտինքի, հույսի ու որոնողական աշխատանքների համար իրենց օրհնությունն ու ուժը կստանան, վստահ եմ»,- ինստագրամյան իր էջի սթորի բաժնում գրել է Անահիտը:


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան