Ներքին 1 տարի առաջ - 21:20 13-05-2025

Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալներից մեկն էլ դպրոցի սան է․ shamshyan.com

Երեկ՝ մայիսի 12-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից» ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 31 խումբը «գլխի մակերեսային վնասվածքներ, ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Անիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի գյուղերից մեկի բանկիչ 17-ամյա Տիգրան Ն.-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների, նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում իրենց գյուղում՝ մշակույթի տան դիմաց, Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Մկրտիչ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված Տիգրան Բ.-ի միջև ինչ-որ հարց է առաջացել, որի ժամանակ Մկրտիչ Ա.-ն հարվածներ է հասցրել Տիգրան Բ.-ի մարմնի տարբեր մասերի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Անիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Անիի և Արթիկի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Մկրտիչ Ա.-ն միայնակ չի եղել, նրա հետ եղել են մոտ 5 հոգի, ովքեր նույնպես ակտիվ մասնակցություն են ունեցել Տիգրան Ն.-ին ծեծի ենթարկելու մեջ, իսկ թե ինչու է ոստիկանությունը միայն Մկրտիչ Ա.-ի մասին տեղեկացրել քննչական վարչությանը, գյուղացիների մոտ լուրջ կասկածներ է առաջացրել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տիգրան Ն.-ն սովորում է Շիրակի մարզի արհեստագործական ուսումնարաններից մեկում, իսկ Մկրտիչ Ա.-ն՝ Շիրակի մարզի դպրոցներից մեկում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ