Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:10 13-05-2025

Չվախենալ մրցակիցներից․ 44-օրյա պատերազմի մասնակից Շահենի սպորտային ուղին

Շահեն Բաբայանը Եվրոպայի բազկամարտի առաջնության 2024 թվականի ոսկե մեդալակիր է, 44-օրյա պատերզամի մասնակից, որին ոչինչ չի խանգարում կյանքում առաջ գնալու առումով։ Շահենը երբևիցե սպորտով չի զբաղվել, սակայն պատերազմից հետո նրա կյանքը փոխվեց․

«Սարգիս Ստեփանյանի (ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն, ռեկորդակիր-խմբ.) խորհրդով որոշեցի փորձել ինձ պրոֆեսիոնալ բազկամարտում։ Վերականգնողական փուլից 6 ամիս հետո արդեն սկսեցի զբաղվել սպորտով։ Բազկամարտը սկսել եմ 65 քաշային կարգում։ Առաջին տարին մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը և հաղթել եմ, հետո հավաքականի կազմով մասնակցել եմ Եվրոպայի առաջնությանը 2024 թվականին, 2 ձեռքով դառնալով ոսկե մեդալակիր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչպես նշում Շահենը՝ կարևորը չվախենալն է մրցակիցներից, բարձրանալ միայն հաղթելու համար:

«Թե վախեցանք ինչ-որ մեկից, չենք կարողանա հաղթել»,-ընդգծեց նա։

Մանրամասնները՝ տեսանյութում՝

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին