Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:08 26-02-2022

Ռուսներին կոչ են արել չվախենալ Visa-ի և Mastercard-ի արգելափակումից

Փորձագետները հանգստացրել են ռուսաստանյան բանկային քարտերի սեփականատերերին՝ անհանգստացած հայրենական բանկերի դեմ արևմտյան պատժամիջոցներից։

Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության (NTI) SafeNet տարածաշրջանային ինժեներական կենտրոնի տնօրեն Դենիս Կուվիկովը առաջատար լրատվական գործակալություններից մեկին ասել է, որ չպետք է վախենալ Visa-ի և Masrecard-ի արգելափակումից։ Նաև անիմաստ է հիմա գլխապտույտ վազել դեպի մոտակա բանկոմատը։

«Պատժամիջոցների տակ գտնվող բանկերի քարտերը կաշխատեն Ռուսաստանի ներսում, նույնիսկ եթե դրանք լինեն Visa և Mastercard», - ասել է Կուվիկովը։ Սա, ըստ մասնագետի, Ազգային վճարային քարտերի համակարգի արժանիքն է։

Վճարային քարտերի ազգային համակարգը Ռուսաստանում փոխանցել է «Միր» քարտերով և արտասահմանյան վճարային համակարգերի քարտերով գործարքների մշակումը պրոցեսինգային կենտրոններում: Այսինքն՝ ռուսական ներքին գործառնությունների վրա որևէ սահմանափակում չի ազդի։

Դենիս Կուվիկովը միաժամանակ հիշեցրել է, որ շատ բանկեր գումարը կանխիկացնելիս միջնորդավճար են գանձում։ Բայց գնումների համար կարելի է վճարել քարտով առանց միջնորդավճարի կորստի:

«Ռուբլով և ցանկացած այլ արժույթով միջոցներ կանխիկացնելը արժե, եթե նախատեսում եք կանխիկ մեծ գնումներ կատարել», - ամփոփում է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Արևմուտքը սկսել է Ռուսաստանին SWIFT-ից անջատելու տեխնիկական նախապատրաստությունը։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին