Ավելին 1 տարի առաջ - 12:48 13-05-2025

 Նեյրոնային ցանցերը դեռ չեն կարող փոխարինել ձեզ աշխատավայրում. Fast Company

ՏՏ ոլորտի մասնագետները որոշել են ստուգել՝ արդյոք արհեստական բանականությունն իսկապես կարող է փոխարինել գրասենյակային աշխատողներին։ Դրա համար նրանք ստեղծել են ամբողջական վիրտուալ ՏՏ ընկերություն՝ աշխատանքային միջավայրով, առաջադրանքներով, զրույցներով, ֆայլերով և նույնիսկ ժամանակացույցով։

Գրասենյակում տեղ են գտել հայտնի AI մոդելներ՝ GPT, Claude, Gemini, Nova Pro և LLaMA։ Ամենաշատ արդյունավետությամբ աչքի է ընկել Claude մոդելը՝ կատարելով առաջադրանքների 24%-ը՝ միջինը յուրաքանչյուրի վրա ծախսելով 6 դոլար։ Իսկ ամենաթույլը եղել է Nova Pro-ն, որը կատարել է ընդամենը 1.7% առաջադրանք։

Սակայն արդյունքները հուսադրող չեն եղել։ Արհեստական գործակալները դրսևորել են վատ կողմնորոշում, սոցիալական հմտությունների պակաս և նույնիսկ բացարձակ անտեղյակություն պարզ խնդիրներում։ Օրինակ` մեկը ձախողել է առաջադրանքը, մյուսը պարզապես նշել է, թե իբր այն ավարտվել է։

Ի վերջո այս պահին նեյրոնային ցանցերը չեն կարող լիարժեք փոխարինել մարդկանց գրասենյակային աշխատանքում։ Դրանք գործնականում նույն խնդիրներն ունեն, ինչ իրական աշխատողները՝ երբեմն նույնիսկ ավելի վատ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին