Ներքին 1 տարի առաջ - 16:56 10-05-2025

Եռատոնի օրը կարող էիր մեզ խնայել․ Հասմիկ Պապյանը քննադատել է Ջուլիանային ադրբեջանցու հետ երգելու համար

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը դիմել է օպերային սոպրանո Ջուլիանա Գրիգորյանին, որը մայիսի 9-ին լուսանկար է հրապարակել ու գրել է «Մուսկատ» թագավորական օպերայում տեղի ունեցած «Տրավիատա» ներկայացման առաջնախաղի մասին, որտեղ նրա զուգընկերն էր ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը։

«Սիրելի Ջուլիանա, ավելորդ է ասել, թե հայ ժողովուրդը, այդ թվում նաև ես, որքան հպարտ ենք քո շարունակական հաջողություններով։ Երեք շաբաթ շարունակ քո էջում տեղադրում ես «Մուսկատ» թագավորական օպերայում տեղի ունեցած «Տրավիատա» ներկայացման առաջնախաղի մասին, որտեղ քո զուգընկերն էր «հարևան» երկրի հայտնի տենորը։ Իհարկե խնդիր չկա, կարող ես նրան սիրել, հավանել որպես երգիչ, հիանալ, անվանել «ֆանտաստիկ»։

Ամեն դեպքում, Մայիսի 9-ին՝ ոչ վաղ անցյալում մեր փառապանծ Եռատոնի Օրը, ԿԱՐՈՂ ԷԻՐ ՄԵԶ ԽՆԱՅԵԼ… Տեղեկացնեմ քեզ, որ 2020-ի դեկտեմբերին քո սիրելի խաղընկերը, մշակույթի նախարարի հետ միասին առաջինը երգեց Շուշիում, որպես հայերին հաղթած ժողովրդի արժանավոր զավակ։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ 2020-ի հունվարին (44-օրյա պատերազմից առաջ) նա Դրեզդենում հրաժարվեց զուգերգ կատարել հայազգի Ռուզան Մանթաշյանի հետ, միայն վերջինիս ազգային պատկանելության պատճառով։ Իհարկե գերմանացիները նրան «դարձի բերեցին», և Ռուզանը վերադարձավ ու միայնակ երգեց «Օպերային պարահանդեսին»։ Հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին։ Վստահ չեմ… Կարիերան, հաջողությունները կանցնեն, կգնան, հայ լինելը և հայ մնալը՝ ոչ»,- գրել է Հասմիկ Պապյանը։

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին