Ներքին 53 րոպե առաջ - 10:51 16-10-2026

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների փոխանցման մի շարք փորձեր

Շարունակվում են քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված այլ իրերի փոխանցման ակտիվ փորձերը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Մասնավորապես հոկտեմբերի 14-ից 15-ը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է ԱԹՍ-ների միջոցով արգելված իրեր փոխանցելու 3 փորձ։

Հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկները կահավորված են թույլ տեսանելի արգելքներով, որոնք դժվարացնում են անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը, բոլոր փորձերը կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։

Արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել են 10 բջջային հեռախոս, 1 Wi-Fi սարք և բջջային հեռախոսի պարագաներ։

Նույն ժամանակահատվածում հիմնարկի երկու տեղամասերի միջև գտնվող փշալարի վրայից քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են նաև փաթեթ, որում առկա է եղել 1,4 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող բուսական զանգված։

Բոլոր դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին
21:22 Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. Հետք