Զանգեցի, ասեցի՝ որ եկել էիր, ինչի՞ մեզ չտեսար, ասաց՝ որովհետև ձեր հետ գործարք չունեմ անելու․ ընտանիքը տունը կորցնելու եզրին է

Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 11:58 18-06-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Էջմիածնի բնակիչ Գայանեն Մալխասյանը Oragir.news- ին պատմում է, որ 2000թ․-ին հողատարածք են գնել Էջմիածին քաղաքի բնակիչ Յուրիկ Ավագյանից, բայց փաստաթղթերով այդ գործարքի օրինականությունը այդ պահին չեն հաստատել։

«Մենք գումարը փոխանցեցինք Յուրա Ավագյանին, նա ասաց՝ գումարը տվեք, դուք հանգիստ գնացեք, ես հետո հողը ձեր անունով կդարձնեմ, գրքույկը կտամ ձեր սկեսուրին»,- ասաց Գայանեն։ Բայց այդ հողատարածքի օրինականացման գործընթացը այդպես էլ տեղի չի ունենում։ Տիկին Գայանեն ասեց նաև, որ իրենք այդ ընթացքում Արցախ էին տեղափոխվել, իսկ երբ Արցախից վերադարձել են, Յուրան արդեն մահացած է եղել, և հնարավոր չի եղել առքուվաճառքի այդ գործարքը իրականացնել։

Յուրայի մահվանից հետո հողատարածքի սեփականատեր է դարձել նրա աղջիկը՝ Լեյլա Ավագյանը, ով հետո հրաժարվել է այդ հողատարածքի առքուվաճառքը օրինականացնելուց։ «Թոռնիկիս մանակապարտեզի համար թղթեր են պետք, ասեցի գնամ, մուծումներ անեմ, որ գոնե մի քիչ թեթևացնեմ, մանկապարտեզի թուղթը վերցնեմ, մուծումը անելուց ասեցին, որ Լելյա Ավագյանի անունով է, ասեցի չէ, իր պապայի անունով պետք է լինի, ասեցին, որ չէ, ինքը եկել է, փոխել է իր անունով։ Զանգեցի Լեյլային, ասեցի, որ եկել էիր, ինչի՞ մեզ չտեսար, ասաց որովհետև ես չունեի ձեր հետ գործարք անելու, ես ձեզ ասել եմ՝ չանհանգստացնեք ինձ, ու հիմա նորից եկել է, սկսել է անհանգստացնել մեզ, երկու-երեք օր առաջ նորից մարդ էր ուղարկել»,- ասաց Գայանեն։

Մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել ԱՄՆ-ում գտնվող Լեյլա Ավագյանի։ Տիկին Գայանեն ասաց, որ այդ հողատարածքի վրա տուն են կառուցել, որտեղ այս պահին ապրում է չորս թոռների, աղջկա և լուրջ առողջական խնդիրներ ունեցող ամուսնու հետ։ Նա նաև հայտնեց, որ Լեյլա Ավագյանը ուզում է իրենց դուրս հանել այդ տնից՝ պատճառաբանելով, որ դա իր տունն է։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

17:52 Մեռելի զդաչի, գիտնական ոջիլ. Աննա Հակոբյանի նոր գրառումը
21:52 Վիճաբանություն՝ 19-ամյա տղայի և 54-ամյա տղամարդու միջև․ վերջինը մահացած վիճակում հոսպիտալացվել է
18:30 Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից. փաստաբան
22:00 Բնակարան, 3 հողամաս, 51.5 մլն անկանխիկ, 16.5 մլն կանխիկ, 36 մլն եկամուտ․ Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
23:35 Ինքնամխիթարվեք նրանով, որ ես զուգընկերուհի եմ. Աննա Հակոբյան
23:40 Իսրայելը հասել է պատմական հաղթանակի, որը կհիշեն սերունդները. Նեթանյահու
22:36 Այն, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր
18:21 Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից
19:03 Փաշինյանի և իր թիմի մտքերը գոտկատեղից ներքև են․ նրան հարկավոր է դուրս շպրտել․ Նալչաջյան
23:57 Իրանը դարձավ այնպիսի պետություն, որին Իսրայելը կարող է ազատ հարվածել. փորձագետ