Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:10 06-05-2025

Բերդում Փաշինյանի ու Աննա Հակոբյանի դասախոսությունները՝ կիսադատարկ դահլիճում․ նրանց ոչ մի հարց չեն տվել

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Բերդում Ն․ Փաշինյանի ու Ա․ Հակոբյանի դասախոսությունները՝ կիսադատարկ դահլիճում, նրանց ոչ մի հարց չեն տվել

Մայիսի 4-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի դասախոսությունները կայացել են կիսադատարկ դահլիճում։ Չնայած հանդիպմանը ներգրավել են համայնքի պետական հանրակրթական դպրոցների, բուժհիմնարկների աշխատողների, ուսանողների,սակայն 500 տեղանոց դահլիճը չեն կարողացնել լցնել, դահլիճի վերջին շարքերը դատարկ են եղել։ Ուշագրավ է, որ Բերդ համայնքի բնակիչներից ոչ մեկը հարցեր չի տվել դասախոսություններ կարդացած Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին։ Ավելին՝ վարչապետին ոչ ոք հարց չի տվել Բերդ համայնքում առկա բազում խնդիրների, բնակիչներին հուզող հարցերի մասին։

Լուսանկարները՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին