Ուղիղ եթեր
Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 05-05-2025

Ըստ էության․ Քաղաքական հաղորդակցությունը մեզ մոտ չի հասել այն էտապին, որ կարող է ճգնաժամ ձևավորվել

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Ռազմավարական հաղորդակցությունների և անհատի բրենդինգի մասնագետ Հրաչուհի Միրզոյանին։

Նրա հետ խոսել ենք քաղաքական հաղորդակցության, Հայաստանում դրա ճգնաժամի, քաղաքական գործընթացների չհաջողելու, գաղափարների բրենդինգի առանձնահատկությունների, քաղաքական հաղորդակցությունում անհատի դեր, անհատի բրենդինգի և մի շարք հարցերի շուրջ։

Դիտարկմանը, որ Հայաստանում քաղաքական հաղորդակցության խորը ճգնաժամ է, Միրզոյանը նկատեց` «Հայաստանում քաղաքական հաղորդակցության ճգնաժամ չէ, որովհետև մենք չենք հասել այն էտապին, որ ասենք` ճգնաժամ է։ Մենք այդ համաշխարհային փուլին չենք հասել»։

Միրզոյանի պնդմամբ` քաղաքական դաշտում քաղաքական հաղորդակցությունը ընկալվում է առավելապես գրառումներով։

Մանրամասները` տեսանյութում։