Արցախականչ 1 տարի առաջ - 20:00 03-05-2025

Արցախականչ․ Արցախատյացության գեներացնողը ՀՀ իշխանություններն են տարբեր մակարդակներով

«Արցախականչ» հաղորդաշարի հյուրն Արցախի Հանրապետության մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանն է, ով ներկայումս հանդիսանում է ՀԱԵ Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետը։

Նա նշեց, որ Արցախում իրականացվում է մշակութային էթնոցիդ, ինչպես նաև իրականացվում է պատմական լանդշաֆտի փոփոխություն, ինչն արտահայտվում է մեր հազարամյա բնակավայրերի ոչնչացմամբ։ Այսօր արդեն հիմնահատակ ոչնչացված են մի շարք գյուղեր, թամանյանական Ստեփանակերտից էլ գրեթե ոչինչ չի մնացել։

Արցախի մշակութային ժառանգությունը շատ հարուստ է՝ առկա է առնվազ 5658 հուշարձան, ինչն, անշուշտ համաշխարհային մշակութային ժառանգության մի մասն է, սակայն այն ենթարկվում է ոչնչացման, բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունները, բացի մի քանի հերթապահ հայտարարություններից, ոչինչ չեն անում։

Լեռնիկ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Արցախից մասսայական գաղթ էլի է եղել, մասնավորապես՝ 17-րդ դարի երկրորդ կեսում, բայց քանի որ ժողովուրդն ուներ առաջնորդներ, կարողացավ կազմակերպել համահավաք վերադարձ Արցախ։

Նա գտնում է, որ վերադարձ հիմա էլ հնարավոր է, ու դրա համար անհրաժեշտ է, որ արցախցիները, չնայած բազմաթիվ և տարատեսակ դժվարություններին, մնան համահավաք, և բարենպաստ հանգամանքների պարագայում միանգամայն հնարավոր կդառնան հայրենիք վերադառնալու հեռանկարն ու հնարավորությունը։

Խոսելով այսօր մեր հասարակության տարբեր հատվածների միջև ձևավորված անհանդուրժողականության մթնոլորտի մասին՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ արցախատյացության գեներացնողը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են՝ տարբեր մակարդակներով։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը