Ներքին 1 տարի առաջ - 22:18 01-05-2025

Բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու քաղաքային շաբաթօրյակին․ Վարդան Ղուկասյան

Մայիսի 3-ին՝ ամենամյա համապետական շաբաթօրյակի շրջանակում, բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու քաղաքային շաբաթօրյակին։

Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Քաղաքի մի շարք հատվածներում՝
Ե․ Չարենց, Շիրակացի, Կամո, Տերյան, Գորկի, 49 փողոցումներում, Ավստրիական թաղամասում, Անի թաղամասի 7-րդ եւ 3-րդ փողոցներում, ինչպես նաև Դվին ռեստորանի հետնամասի 4 հարակից տարածքներում իրականացվելու են մաքրման աշխատանքներ։

Մասնակցելու են համայնքապետարանի հարյուրավոր աշխատակիցներ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։

Շաբաթօրյակին միանալու ցանկություն հայտնող քաղաքացիներին համայնքապետարանը սիրով կտրամադրի աշխատանքային գործիքներ՝ ձեռնոց, բահ, փոցխ եւ այլն։

Կապ հաստատեք՝ 031222215 համարին զանգելով կամ այցելելով քաղաքապետարան։

Սիրով սպասում եմ տեսնելու քաղաքի մասին հոգ տանող համաքաղաքացիներիս»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին