Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:51 28-04-2025

11 զոհ, 20 վիրավոր․ Վանկուվերում մեքենան մխրճվել է փառատոնի ժամանակ հավաքված ամբոխի մեջ. BBC

Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենան մխրճվել է փողոցային փառատոնի ժամանակ հավաքված մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով 11 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 20-ը վիրավորվել են։ Այս մասին գրում է BBC-ն։

Վիրավորներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ 30-ամյա կասկածյալ տղամարդը կալանավորվել է։

Տեղի իշխանությունները հայտարարում են, որ վստահ են, որ այս միջադեպը ահաբեկչական գործողություն չէ, բայց հետաքննությունը շարունակվում է։

Նախնական տվյալներով, վարորդը հարվածել է հավաքված մարդկանց Վանկուվերի հարավում գտնվող Արևելյան 43-րդ պողոտայում, որտեղ անցկացվում էր Ֆրեյզեր գետի ափին տեղի ունեցող ամենամյա Լապու Լապու փառատոնը։

Փառատոնը նվիրված է ֆիլիպինյան մշակույթին։

Վանկուվերի ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի վարքագծի դրդապատճառները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ