Ավելին 1 տարի առաջ - 23:22 27-04-2025

Էլ Օխո` առեղծվածային կլոր կղզի, որը շարժվում է

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էլ Օխո (թարգմ` աչք)` առեղծվածային կլոր կղզի, որը շարժվում է:

Մեր մոլորակի վրա դեռևս կան անծանոթ հրաշքներ, և դրանցից մեկն էլ Արգենտինայում գտնվող Էլ Օխո կղզին է։ Այն գրեթե կատարյալ կլոր է (տրամագիծը մոտ 118 մետր) և դանդաղ պտտվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ իր փոքր ջրավազանի մեջ։

Կղզին հայտնաբերվել է միայն 2016 թվականին՝ ռեժիսոր Սերխիո Նոյսպիլլերի կողմից՝ Google Earth ծրագրի միջոցով։ Ինժեներ Ռիկարդո Պետրոնիի հետ համատեղ նրանք պարզել են, որ օբյեկտը պտտվում է արդեն տարիներ շարունակ։

Ըստ հիմնական վարկածի՝ կղզու կլոր ձևը պայմանավորված է ջրային հոսանքի ազդեցությամբ եզրերի մշտական քայքայմամբ. արդյունքում կղզին կարծես ինքն իրեն «հարթում է»։

Այսօր Էլ Օխոն մեծ ճանաչում ունի զբոսաշրջիկների շրջանում և հեշտությամբկարելի է գտնել Google Maps քարտեզներում. 34°15’07.8″S 58°49’47.4″W։

Սա մեկ անգամ ևս հիշեցում է, որ մեր մոլորակը լի է զարմանահրաշ գաղտնիքներով»։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց