Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:43 06-06-2022

Ռուսաստանը ՀՕՊ միջոցները տեղափոխել է Զմեինի կղզի. Բրիտանական հետախուզություն

Բրիտանական ռազմական հետախուզության հերթական ամփոփագրում Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին ասվում է, որ «Մոսկվա» հածանավի կորստից հետո ռուսական բանակը հակաօդային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ «Տոր» և «Պանցիր» հրթիռային համակարգերը, տեղափոխել է Սև ծովի Զմեինի կղզի։

«Հավանաբար, այդ սպառազինությունը կոչված է ապահովելու Զմեինի կղզու մոտ գործող ռուսական ռազմանավերի օդային պաշտպանությունը»,- նշում է բրիտանական հետախուզությունը։ Նրա կարծիքով, ՌԴ բանակի գործողությունները Զմեինի մոտ «օգնում են շրջափակել ուկրաինական ափերը և խոչընդոտել ծովային առևտրի վերականգնմանը, այդ թվում՝ ուկրաինական հացահատիկի արտահանմանը»։

Բրիտանական հետախուզության ամփոփագրում նաև ասվում է, որ կիրակի առավոտյան Ռուսաստանը Х-101 թևավոր հրթիռներով հարված է հասցրել Կիևի երկաթուղային ենթակառուցվածքին, ինչը եղել է «փորձ՝ խափանելու ճակատում գտնվող ուկրաինացի զինվորականներին արևմտյան զենքի մատակարարումը»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ

Ձեզ գուցե հետաքրքրի