Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 26-04-2025

Ռեստարտի կարիք կա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը երեկ այցելեց Ազատության հրապարակ՝ վրանում ակցիա անողներին, եւ փակ քննարկումից հետո ասաց, որ առաջարկել է․ եթե որոշեն պայքարի ֆորմատը փոխել, տեղ ունեն Արցախի ներկայացուցչության շենքում։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի գլխավորությամբ մարտի 29-ից մեկնարկած պայքարի շրջանակներում, հիշեցնենք, հանրահավաք արեցին, հիմա նստացույց են անում, ոչ հրապարակային հանդիպումներ են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, հայտարարություն են կազմել` ուղղված կառավարությանը: Նրանց առաջարկվել է խմբեր ձեւավորել եւ այլ ֆորմատում քննարկել հարցերը՝ դադարեցնելով փողոցային պայքարը, հակառակ դեպքում, ոչինչ չեն ստանա։ Ակնհայտ է, որ արցախցիները դժվարին կացության մեջ են հայտնվել: Մի կողմից, իշխանությունը հետեւողականորեն պառակտել է նրանց․ մեզ հասած տեղեկություններով, հատկապես ակտիվ դերակատարում ունի ծնունդով արցախցի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որը փորձել է իշխանությունների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը կոտրել: Աշխատել են նաեւ Սամվել Բաբայանը, այլ իշխանամետ արցախցիներ: Եվ պայքարողները գիտակցում են, որ անհրաժեշտ է շարժումը ռեսթարթ անել` նոր ձեւաչափ մտածել։ Վրանում հենց այս մասին են խոսել: Սակայն Շահրամանյանն ասել է, որ վերջին խոսքը Խորհրդինն է լինելու, ինչ որոշում էլ կայացնեն, ինքը նրանց կողքին է։ Չի բացառվում, որ շուտով հավաքեն վրանը։ Արցախցիների ֆեյսբուքյան խմբերում երեկ նման հարցեր էին քննարկում։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»