Ավանեսյանի ու Նազինյանի լարված հարաբերությունները, ՔՊ-ի ճոխ գներով դրոշները․ Մամուլ

««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ 1 տոննա կոկաինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման 24 ամիսը կլրանա մայիսին։ Նախաքննական մարմինը, 30 ամիսը լրանալուց հետո, պետք է որոշում կայացնի. կա՛մ կոկաինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնի, կա՛մ գործը ուղարկվի դատարան։

Ասել է թե՝ նախաքննական մարմինը փակուղու առաջ է. գործը մինչև վերջ հնարավոր չէ բացահայտել, եւ տեւական ժամանակ է, ինչ գործով անցնող մեղադրյալներին իրավապահները չեն էլ «անհանգստացնում»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի հարաբերությունները բավականին լարված են եղել մինչև Նազինյանի հեռանալը:

Պարզվում է՝ ներքին տարաձայնությունը սկսվել է այն բանից հետո, երբ նախարարը Նազինյանին հրահանգել է Բարսեղյան ազգանունով մեկի կազմած եզրակացության տակ ստորագրել, սակայն Նազինյանը պնդել է, որ կեղծ ակտի տակ չի ստորագրի:

Արդյունքում, այս թեման դարձել է ներքին կռիվների պատճառ, և Ավանեսյանը շունչը պահած սպասել է, թե երբ պետք է պայմանագրի ժամկետը Նազինյանի հետ ավարտվի ու նրան հրաժեշտ տա։ Այդ ընթացքում նախարարությունից «Ժողովուրդ»-ին շարունակ լուրեր էին հաղորդում, թե Նազինյանին Ավանեսյանը ցանկանում է հեռացնել աշխատանքից՝ գինարբուքների հաճախ մասնակցելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հունվարի 22-25-ը Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչների ընդունելության կազմակերպման փաստաթղթերը։ Ընդհանուր հաշվով՝ 3 օրվա համար ԱԺ-ն ծախսել է մոտ 223 հազար ԱՄՆ դոլար: ԱԺ-ն 87 մլն 798 հազար դրամ է տվել «Չեփթր» ՍՊԸ-ին։

Պայմանագրում կարդում ենք, որ պատվիրակության այցով պայմանավորված՝ Երևանի Պարոնյան փողոցում 8 դրոշ տեղադրելու համար ԱԺ-ն այդ ընկերությանը վճարել է 2 մլն 95 հազար դրամ (ամեն դրոշի համար՝ 261 հազար ՀՀ դրամ): Մինչդեռ List.am կայքում տեսնում ենք, որ ամենաթանկարժեք դրոշները՝ պատվանդանով, վաճառվում են 30.000 դրամով:

Հրապարակ օրաթերթը գրում է․ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ապրիլի 7-11-ը գործուղվել էր ԱՄՆ, այցի նպատակը «Գործընկերություն՝ հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին մասնակցելն է եղել, սակայն նա դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերով փորձել է ԱՄՆ բարձրաստիճան կաբինետներում հանդիպումներ ունենալ, որ ցույց տան` ՀՀ իշխանությունները սերտ համագործակցում են Թրամփի վարչակազմի հետ: ԱՄՆ դեմոկրատական իշխանությունների հետ սերտ աշխատած եւ ընտրություններում Քամալա Հարիսին պաշտպանած ՀՀ իշխանությունները Թրամփի ընտրվելուց հետո անհեթեթ վիճակում են հայտնվել եւ փորձում են իրենց սխալները շտկել, սակայն բոլոր ջանքերն անհաջողության են մատնվում:

Հրապարակ օրաթերթը գրում է․ Երեկ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունը հավաստեց Թուրքիային՝ Թուրքիայի դրոշն այրելը «սադրիչ, հրահրող, անպատասխանատու ու անընդունելի» անվանելով: Մինչդեռ, դրոշ այրելը քաղաքական ակցիա է։ Մինչեւ իշխանափոխությունը իրենք էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն էին այրում եւ դա սադրիչ չէին համարում: 2015-ին այդ ակցիային մասնակցում էին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի այսօրվա օգնական Դավիթ Գեւորգյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը