Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 4 ամիս առաջ - 14:19 20-01-2026

Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում, Ավանեսյանի շքեղությունները. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գեղեցիկ լուսանկարով հայտնել է, թե քանի մարդ է գրանցվել Արմեդ համակարգում, որ օգտվի ապահովագրության դեռ շատ անհասկանալի տարրեր պարունակող համակարգից:

Բայց լուսանկարի թվերը տպավորիչ չէին, սպասելի էր, ինչպես խոստովանում է հենց ինքը՝ նախարարը: Տպավորիչը նախարար Ավանեսյանի թանկարժեք գոտին է, որը Hermès (Հերմես) բրենդի գոտի է, “Kelly 18 belt”. վերևի ձիակառքի լոգոն հենց Hermès-ինն է։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց, որ նախարարօ գոտին բնական բարձրակարգ կաշի է, ձեռքի աշխատանք, մանրակրկիտ կար ու եզրերի մշակում անցած:

Ըստ պաշատոնական կայքի, նախարարի կապած գոտին արժե 1375 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ լուսանկարում Անահիտ Ավանեսյանի շարֆիկն է աչքի զարնում. այն CHRISTIAN DIOR (Քրիստիան Դիոր) է, որը զեղջով արժե 64.000 դրամ:
-
«Հրապարակ» թերթը գրում է․ Հանրային հեռուստաընկերությունը ձգձգում է քաղաքական, երաժշտական, շոու եւ այլ ծրագրերի «մասսովկայի» մասնակցող հանդիսատեսի վարձատրությունը` «էսօր կտանք, վաղը կտանք»։ Հանդիսատեսը հիմնականում թոշակառու կանայք են, որոնց խոստացված գումարն ինչքան էլ չնչին` «մատից մի փուշ կհանի»: Բայց այլեւս չեն հավատում դատարկ խոստումներին։ Մեզ ասացին, որ տարիներով կուտակված պարտքեր կան։ Հեռուստաընկերությունը ոմանց պարտք է 2023-ից սկսած։ Տարեց կանայք խոստացված գումարները ստանալու պահանջով դիմել են ծրագրերի համակարգողին, բայց պատասխան չեն ստացել։ «Ժամերով տաղավարում նստելն ու հաղորդման ձայնագրությանը մասնակցելը չափազանց հոգնեցնող ու ձանձրալի է․ բարձր ձայներ, աղմուկ, լուսարձակներ․․. Մենք այն տարիքում չենք, որ դիմանանք դրան, մեզ այդ ռիսկին մղողը փողն է, որ խոստացել են ու չեն տալիս»,- ասաց կանանցից մեկը։

Ձանձրալի են հատկապես քաղաքական հաղորդումները, որոնց բովանդակությունը երբեմն իրենք դժվար են ընկալում։ «Մեր ներկայությունն ուղղակի ծափեր ապահովելու համար է։ Երաժշտական հաղորդումները՝ դեռ ոչինչ․ գոնե երգ ու երաժշտություն է, թեեւ էլի հեշտ չէ ժամերով նստել նայելը, թե ոնց են հաղորդումը ձայնագրում»։ Ամենաէժանը Պետրոս Ղազարյանի «Մեծ բանավեճ» հաղորդման հանդիսատեսի վճարն է. 1 հաղորդման մասնակցելու համար` 1600 դրամ։
-
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, ընտրություններին ընդառաջ, ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները, եւ հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան։ Շատ զինվորականներ, ովքեր մինչ այժմ տարբեր պատճառներով չէին մասնակցում ատեստավորման գործընթացին, քանի որ հաճախ կտրվում էին քննություններից, իմանալով այդ հրահանգի մասին՝ դիմել են, որ օգտվեն նախընտրական նպաստավոր պահից։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան