Փաշինյանի ուրացումը չի նպաստի հայ-թուրքական կարգավորմանը 
copy image url

Փաշինյանի ուրացումը չի նպաստի հայ-թուրքական կարգավորմանը 

Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:00 24-04-2025
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն դարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթից հետո։ Դրանից հետո Ցեղասպանության միջազգային ճանաչման նոր շրջան բացվեց։ ՀՀ այցելող բոլոր պաշտոնյաները պարտադիր ուղեկցվում էին Ծիծեռնակաբերդ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ևս Ցեղասպանության միջազգային ճանաչումը մնաց արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Կազմակերպվեցին 100-ամյակին նվիրված մեծ միջոցառումներ։ Իրականացվեց զոհերի սրբադասման կարգ և այլն։

Եվ ահա, ամիսներ առաջ, 2025-ի հունվարին Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ պաշտոնական դիրքորոշում է փոխվել։ «Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում»։

Ե՞րբ, ինչո՞ւ է փոխվել արտաքին քաղաքական հայեցակարգը։ Ինչու՞ էր անհրաժեշտ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքական առաջնահերթություն լիներ։ Եվ ի՞նչ կփոխվի, եթե այն դադարի լինել այդպիսին։

Միանգամից նշենք, որ արտաքին քաղաքական փոփոխված հայեցակարգ թղթի վրա գոյություն չունի, պաշտոնապես ընդունված ու պատշաճ հրապարակված չէ։ Այսինքն՝ չկա այդպիսի փաստաթուղթ, որտեղ նշված լինի, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարում ՀՀ-ն, և որոնք են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Կա միայն Փաշինյանի բանավոր հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։ ՀՀ իրավական պետություն է, հետևապես՝ եթե այդպիսի փաստաթուղթ չկա, ապա Փաշինյանի ասածը հիմք չէ։ Այն կարելի է ընդունել որպես մտադրություն, գաղափար, բայց ոչ պաշտոնական դիրքորոշում, քանի որ պաշտոնական դիրքորոշումն ամրագրվում է համապատասխան փաստաթղթում։

Ցեասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունն ուներ մի քանի հիմնավորում։ Նախ դա միավորում է հայ ժողովրդին, մղում նոր հաղթանակի։ Երկրորդը՝ մարդկության դեմ հանցագործության նկատմամբ սկզբունքային դիրքորոշումը բնորոշ է ժողովրդավարության ջատագով երկրին, քանի որ խախտվել են մարդու հիմնարար իրավունքները։ Երրորդը՝ գալիք ցեղասպանությունները կանխելու նպատակ է հետապնդում։ Չորրորդը՝ ցեղասպանության զոհ դարձածների ժառանգները արդար փոխհատուցման արժանի են։ Հինգերորդը՝ Թուրքիայի կողմից ճանաչումն ու արդար փոխհատուցումը դուռ է Հայաստանի և Թուրքիայի բարի դրացիական հարաբերությունների հաստատման, հաշտեցման, թշնամանքի վերացման համար։

Ենթադրելի է, որ Փաշինյանին նման պաշտոնական դիրքորոշումը թելադրվել է օտար երկրներում՝ Մոսկվայում կամ Անկարայում, ռուս-թուրքական եղբայրության ոգով։ Այն դեռ չունի որևէ հիմնավորում։ Չնայած՝ ՔՊ-ն ու Փաշինյանը բազմիցս ասել են, որ չեն ուրանում, պարզապես առաջնահերթությունների շարքից են հանել, միևնույն է՝ ժողովրդի մի մասի մոտ տպավորություն է, թե Փաշինյանն ուրանում է Հայոց ցեղասպանությունը կամ մտադիր է առաջիկայում ուրանալ։

Կարճ ասած՝ Փաշինյանի կողմից փոխված դիրքորոշումը ռիսկային է։ Այն վնասում է ժողովրդի միասնությանը, ստեղծում է ցեղասպանության կրկնման ռիսկ, չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, մարդկության դեմ է։ Այն անարդար է և՛ հայ ժողովրդի նկատմամբ, և՛ միջազգային հանրության, այն պետությունների, որոնք ճանաչել են, համապատասխան բանաձևեր, օրենքներ են ընդունել, սկսած՝ Ուրուգվայից, վերջացրած ԱՄՆ-ով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին