Ներքին 1 տարի առաջ - 18:55 22-04-2025

Արյան դոնորությունը կյանք է փրկում. Երևանում և մարզերում անցկացվում է արյունատվության արշավ

ՀՀ առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնն արդեն երկրորդ տարին է՝ հանրապետությունում անցկացնում է արյունատվության արշավ։

Այս տարի մեկնարկը տրվել է Երևանում և արդեն շարունակվում է մարզերում։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը նշեց, որ նման արշավների իրականացումը խիստ անհրաժեշտություն է։

«Տարեցտարի արյան պահանջարկը գնալով մեծանում է, և այս արշավները իսկապես մեծ կարևորություն ունեն։

Միայն կադրային դոնորների ու բուժառուների հարազատների վրա հիմնվելն ու միայն դրանով արյան անհրաժեշտ պաշարներն ապահովելն այլևս անհնար է։ Այժմ ստեղծվել է արյունատվության արտագնա խումբ։

Այն կազմակերպությունները, որոնք ունեն մեծ թվով աշխատակազմ և ժամանակ չեն ունենում այցելել արյունաբանական կենտրոն, մենք ինքներս ենք այցելում իրենց և տեղում կազմակերպում գործընթացը»,-ասաց Անդրանիկ Շամիլյանը։

Շրջիկ խմբերն արդեն եղել են Սպիտակում, առաջիկայում լինելու են Էջմիածնում, Սևանում և այլ քաղաքներում։ Մարզային այցերի ընթացքում արյուն հանձնելու են գալիս ոչ միայն բուժհաստատությունների աշխատողները։ Ներգրավվում են արտակարգ իրավիճակների ծառայության, ոստիկանության, համայնքային կառույցների, կրթական հաստատությունների աշխատակազմերը։

Անդրանիկ Շամիլյանի խոսքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն դոնորության մշակույթը մեր հասարակության շրջանում ներդնելու համար։ Նա նշեց, որ արտակարգ դեպքերի, ռազմական գործողությունների ժամանակ քաղաքացիները շատ արագ են ինքնակազմակերպվում, սակայն մնացած օրերին պասիվություն է նկատվում։

«Պետք է լինի մի իրավիճակ, որ քաղաքացին իր պարտքը համարի արյան դոնոր դառնալը, այլ ոչ թե սպասի որևէ արտակարգ իրավիճակի։ Ասեմ, որ մեր երկրում օրական 60-ից ավելի արյան բաղադրամաս է ներարկվում բուժառուներին։ Ու դա արվում է խաղաղ պայմաններում։ Սա իրականում մեծ թիվ է և իրապես մեզ անհրաժեշտ են արյան պաշարներ»,- ասաց Անդրանիկ Շամիլյանը։

ՀՀ առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Աստղիկ Ոսկանյանն էլ նշեց, որ իրազեկման աշխատանքները նկատելի արդյունք են տալիս։ Տարիներ առաջ արյան դոնոր դառնալու, հիվանդությունների մասին պատկերացումները սահմանափակ էին, այսօր մարդիկ ավելի տեղեկացված են դարձել։

Ամենից շատ դիտված

09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին