Նախօրեի վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի և «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։
Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին՝ ձերբակալել։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Դաշնակցական գործիչների ձերբակալությունները քաղաքական հետապնդում համարո՞ւմ եք»:
Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա քաղաքական հետապնդում է։
«Կառավարության և Նիկոլի ամեն արածները անօրեն և ամբարտավանություն է մեկ խոսքով ասած»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ շատ դժգոհ է վարվող քաղաքականությունից ։
«Այո, ես շատ դժգոհ եմ էս տեսակ քաղաքականությունից ու մեր երկրի վիճակից ընդհանրապես»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ՀՅԴ-ն պահպանում է մեր էությունը․
«Անպայման, որովհետև միակ ազգային գաղափարներ ունեցող կուսակցությունն է, որը պահպանում է մեր էությունը»,- ասաց նա։
«Հոյակապ է, հոյակապ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում։