Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:07 11-07-2025

ԵՄ դիտորդական առաքելությունը հանձնառու է տարածաշրջանում կայունության ապահովմանը

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հանձնառու է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանն ու տարածաշրջանում կայունությանն աջակցելուն։

Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X միկրոբլոգում։

«Մեր պարեկային խմբերը շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ հանձնառու լինելով տեղում տիրող իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,- նշված է գրառման մեջ։