Ներքին 4 տարի առաջ - 09:11 03-05-2022

Կարևորում ենք ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հարցում․ Արարատ Միրզոյան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել է, որ Հայաստանը գնահատում է ԱՄՆ-ի հետ գործընկերությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում։ «Այս համատեքստում ես ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ-ի կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ»,- ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը, ինչը հաստատել է նաև այս տարի։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան