Ներքին 1 տարի առաջ - 13:44 22-04-2025

Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն այսօր՝ ապրիլի 22-ին, ելույթ ունենալով ավագանու նիստում, մեջբերեց Գյումրիի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ Շիրակի թեմի առաջնորդի ելույթից մի հատված, որը վերաբերում էր Ստալինի ժամանակ սաբոտաժ անողներին։

Դրանից հետո դահլիճից ռեպլիկներ հնչեցին, սակայն ՔՊ-ականը շարունակեց ելույթը։ Խոսքն ուղղելով դահլիճում և դահլիճից դուրս գործող ընդդիմությանը, Վարդանյանն ասաց

«Գնացեք 7 դուռ մոմ վառեք, որ դուք ոչ թե Ստալինի ժամանակվա ընդդիմություն եք, այլ Նիկոլ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն։ Եվ ձեր ելույթների համար ձեզ ոչ թե գնդակահարում են, այլ թույլ են տալիս, որ օգտվեք ժողովրդավարության ամենակարևոր գործիքից՝ խոսքի ազատությունից, և անդադար խոսեք ոչ մի բանից»,- ասաց ավագանու անդամը։

Քրիստինե Վարդանյանը նաև հանդիմանեց ընդդիմադիրներին ռուսամետ կողմնորոշման, հին բարքերը վերադարձնելու փորձերի համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին