Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերի համախմբման հարցի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն արդյո՞ք նկատում են ընդդիմության համախմբում, և ի՞նչ ակնկալիք ունեն այդ համախմբումից:
Քաղաքացիներից մեկը, պատասխանելով հարցին՝ համախմբվա՞ծ է արդյոք ընդդիմությունը, հարցրեց․ «Ի՞նչ ընդդիմություն, մենք ընդդիմություն ունե՞նք»։ Նրա խոսքով՝ եթե օտարերկրյա գործակալները համարվում են ընդդիմություն, ապա այդ դեպքում ի՞նչ համախմբվելու մասին է խոսքը:
Հարցվածներից մեկը նշեց, որ ընդդիմությունը բավականին համախմբված է, սակայն շատ դեպքերում ՔՊ-ականներն են հարձակվում։
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, թե ընդդիմադիր ուժերի գործողությունները հաջողության չեն հասնի, քանի որ ցրված են։
Քաղաքացիներից մեկն էլ կարծիք հայտնեց, թե արժե նաև ընդդիմության հետ հույսեր կապել, քանի որ փոփոխություն է անհրաժեշտ։
Մանրամասները՝ տեսանյութում։