Ներքին 1 տարի առաջ - 11:37 22-04-2025

Բա Ձեզ ո՞վ պետք է տուգանի, պարոնա՛յք․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը, ելույթ ունենալով ավգանու ապրիլի 22-ին նիստում, նշեց, որ անմարդկային է տրոլեյբուսի ուղեվարձը 50 դրամից դարձնել 150։

Սահմանում ենք արտոնություններ, բայց տպավորություն է, թե մաղով ջուր ենք կրում։ Մեր քաղաքացիների շրջանում մնում են խմբեր, որոնց համար դժվար է։ Համայնքը պարտավոր է ապահովել թե՛ տրանսպորտի, թե՛ աղբահանության ծառայությունները։

«Չես կարող մարդուն ասել՝ չունես՝ մի գնա դասի տրանսպորտով, չունես՝ մի գնա աշխատանքի, չունես՝ աղբ մի թափիր։ Սա արդեն մառազմի գիրկն ենք ընկնում։ ՔՊ-ն հաշվի չի առնում մարդկանց իրական եկամուտներն ու գնողունակությունը։ Ամենից շատ տուժեցին մարզից Երևան եկող ուսանողները, որոնք երկու անգամ են օգտվում տրանսպորտից»,- նշեց ավագանու անդամը։

Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ արտոնություններ սահմանելիս, հաշվի չեն առնում քաղաքացիների իրական կարիքները։ Իրական կարիք ունեցող բազմաթիվ ընտանիքներ դուրս են մնում ուշադրությունից։

«Այս ամենով հանդերձ, փաթեթները վերանայելու փոխարեն, մտածում են՝ տուգանենք։ Բա Ձեզ ո՞վ պետք է տուգանի, պարոնայք։ Ձեզ ո՞վ պետք է տուգանի, որ որերրոդ անգամն է սկզբից բերում եք նախագիծը, հետո փինաչի դերձակի պես փորձում եք նստացնել՝ էստեղից վերցնեմ, էնտեղից լայնացնեմ, էնտեղից կտրեմ։ Եթե մեկը պետք է տուգանցվի, ապա դա նման որակի նախագծեր բերողն է»,- եզրափակեց ավագանու ընդդիմադիր անդամը։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
07:57 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010-ին ազատազրկման է դատապարտվել. «Ժողովուրդ»
14:05 Իրկուտսկում ժանտախտի նոր դեպք չկա․ «Ռոսպոտրեբնադզորը» հերքել է տեղեկությունները