Ներքին 1 տարի առաջ - 18:51 21-04-2025

Ինչպես ստեղծել մրցակցության իմիտացիա․ ԵՊՀ-ն և «Ֆուտբոլային դարբնոց»-ը

Վերջին տարիներին պետական գնումների գործընթացները դարձել են հանրային քննարկումների առարկա։ Մասնավորապես, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և «Ֆուտբոլային դարբնոց» ՍՊԸ-ի փոխհարաբերությունները հետաքրքրություն են առաջացնում՝ հաշվի առնելով այս ընկերության կապը ԵՊՀ-ի ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վաչագան Գալստյանի հետ։

Պետական հաստատությունները, այդ թվում՝ ԵՊՀ-ն, իրենց անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները ձեռք են բերում պետական գնումների համակարգի միջոցով։ Ըստ Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի՝ պետական հաստատությունները գնումները կատարում են մրցութային կարգով՝ ապահովելով մրցակցային միջավայր և թափանցիկություն։

Այս համակարգում հաճախ լինում են դեպքեր, երբ կազմակերպությունները մասնակցում են մրցույթներին՝ առանց հաղթելու։ Այդպիսի մասնակցությունները, հատկապես երբ ընկերությունը բազմիցս մերժվում է, կարող են առաջացնել մի քանի հարց.
1. Արդյո՞ք մրցույթները անցկացվում են թափանցիկ և արդար հիմունքներով։
2. Ի՞նչ չափորոշիչներով է ԵՊՀ-ն ընտրում մատակարարներին։
3. Արդյո՞ք «Ֆուտբոլային դարբնոց» ՍՊԸ-ի մասնակցությունները բխում են իրական բիզնես շահերից, թե պարզապես ապահովում են մրցույթի առկայությունը։

Այս ամենից զատ՝ հետաքրքրական է, որ «Ֆուտբոլային դարբնոց» ՍՊԸ-ի գործունեության ոլորտը, ըստ մատչելի աղբյուրների, ընդգրկում է մի շարք ապրանքատեսակներ՝ սկսած բույսերից մինչև տեխնիկա։ Սա հարցեր է առաջացնում ընկերության մասնագիտական հստակ ուղղվածության վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, մատակարար կազմակերպությունները սովորաբար ունենում են կոնկրետ ոլորտային մասնագիտացում։ Եթե որևէ ընկերություն զբաղվում է միաժամանակ բույսերի, տեխնիկայի, ժամացույցների, հայելիների և այլ ապրանքների վաճառքով, ապա անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք այն ունի համապատասխան տեխնիկական կարողություններ և փորձ նշված բոլոր ոլորտներում, թե՞ մասնակցում է, որ մրցույթը կայանա։ Իսկ միգուցե վաղն էլ արևային ակնոցներ վաճառեն, ով գիտի։

Նաև նկատենք, որ ՍՊԸ-ի սեփականատերը ԵՊՀ արհմիության նախկին նախագահ, ներկայումս Դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վաչագան Գալստյանի որդին՝ Սարո Վաչագանի Գալստյանն է։

Սահմանված է, որ պետական կառույցների ղեկավարների ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունները չպետք է ունենան արտոնյալ պայմաններ պետական գնումների համակարգում, սակայն, ինչպես տեսնում ենք, ՍՊԸ-ն իր առևտրային գործունեությունը ծավալում է ԵՊՀ-ում։

Չնայած որ ընկերությունը կապված է ԵՊՀ-ի բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի հետ, այն առաջին հայացքից չի օգտվում առանձնաշնորհյալ դիրքից, քանի որ չի հաղթում մրցույթներում։ Բայց և ապահովում է մրցույթային կարգը, հնարավորություն տալով այլ կազմակերպության լինել շահառու՝ ինչն ըստ երևույթի համալսարանի թողտվությունն է։

Կից տեղադրում ենք պետական գնումների համակարգից սքրինշոթեր:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին