Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:27 21-04-2025

Հայաստանում շուտով կհարկվի նաև ChatGPT-ն

Մայիսի 1-ից սկսած՝ Հայաստանում գրանցված OpenAI-ից օգտվողները պարտավոր կլինեն վճարել հավելյալ 20% ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ)։ Թեև սա հարկային պահանջ է, այն մի շարք հարցեր է առաջ բերում անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։

Որքանո՞վ է այս գործընթացը թափանցիկ, և արդյո՞ք այն կազդի մարդկանց վստահության և հարթակի օգտագործման վրա։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ԱԱՀ-ն կիրառվում է շատ հարթակներում:

Բոլոր այն հարթակները, որոնք համագործակցում են Հայաստանի հարկային մարմինների հետ, արդեն ներառում են ԱԱՀ-ն ֆիզիկական անձանց համար, իսկ իրավաբանական անձինք պարտավոր են վճարել հարկը իրենց հաշվապահության միջոցով։

«Եթե հարկ ենք վճարում, մեր տվյալները արդեն հասանելի են հարկային մարմիններին, նրանք արդեն իսկ շատ բան գիտեն մեր մասին, և այս նոր փոփոխությունը որևէ կերպ չի վտանգում անձնական տվյալների պաշտպանությունը»,- նշում է մասնագետը։

Ըստ նրա՝ այս քայլը նկատելիորեն չի կրճատի ChatGPT-ի օգտագործման ծավալները, եթե մարդը պատրաստ է 20 դոլար վճարել՝ ծառայությունից օգտվելու համար, ապա 20 % ավել կվճարի, և կշարունակի օգտվել։ Այս իրավիճակը առաջացնում է իրավաբանական որոշակի խնդիրներ, քանի որ ChatGPT-ին հարկվելու է, իսկ այլ հարթակները՝ ոչ:

«Պետությունը մշտապես փորձում է բարձրացնել հարկային հավաքագրումը՝ որպես հիմնական արդյունավետության չափանիշ, սակայն ներկայում տնտեսությունը ի վիճակը չէ հավելյալ հարկային բեռի։ Այստեղից առաջանում են հարկային նոր մոտեցումներ՝ նոր հարկատեսակների ձևավորման և հարկային արտոնությունների վերացման տեսքով»,- հավելեց տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին