COVID-19-ի ծագման վերաբերյալ նոր մանրամասներ  Սպիտակ տնից. NPR
copy image url

COVID-19-ի ծագման վերաբերյալ նոր մանրամասներ  Սպիտակ տնից. NPR

Ներքին 13 ժամ առաջ - 11:05 21-04-2025
Ամերիկայի Սպիտակ տունը հեռացրել է մի շարք պետական կայքեր, որոնք նախկինում հանրությանը տրամադրում էին COVID-19-ի մասին հիմնարար տեղեկատվություն, ներառյալ պատվաստման, բուժման և թեստավորման վերաբերյալ ուղեցույցները։ Այս մասին գրում է NPR-ն։

Covid.gov և covidtests.gov կայքերը, որոնք համաճարակի ընթացքում եղել են հանրային առողջապահական կարևոր ռեսուրսներ, այժմ վերահղվում են նոր էջի՝ վերնագրված «Լաբորատոր արտահոսք. COVID-19-ի իրական ծագումը»։

Էջում նշվում է, որ համաճարակի աղբյուրը եղել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայի արտահոսքը։

Չինաստանը, իր հերթին, կտրականապես մերժում է կորոնավիրուսի արհեստական ստեղծման կամ լաբորատոր ծագման վարկածը։