Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:37 21-04-2025

Էստոնիան զգուշացնում է. Հունգարիայի քայլը կարող է վնասել ԵՄ-ին և օգուտ տալ Ռուսաստանին. DW

Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան, հայտարարել է, որ Հունգարիայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սառեցումը բացասաբար կազդի ԵՄ քաղաքացիների վրա։ Նա նշել է, որ եթե Բուդապեշտը հասնի նրան, որ պատժամիջոցները չերկարացվեն, ապա Ռուսաստանին կարող են վերադարձնել ԵՄ-ում սառեցված 210 միլիարդ դոլարի ակտիվները։ Այս մասին հաղորդում է Deutche Welle-ն:

Ցահկնան ընդգծել է, որ այդ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործվում են Ուկրաինային տրամադրված 50 միլիարդ դոլար վարկի երաշխավորման համար, որը տվել են ԵՄ-ն ու «Մեծ յոթնյակը» (G7)։

«Խնդիրն այն է, որ եթե այդ ակտիվները վերադարձվեն, Ուկրաինային տրամադրված վարկը վտանգի տակ կհայտնվի։ Եթե Հունգարիան չապահովի պատժամիջոցների երկարաձգումը, ապա ամբողջ համակարգը կփլուզվի։ Իսկ Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվները կվերադարձվեն Մոսկվային։ Մենք չենք կարող դա թույլ տալ», – ասել է Ցահկնան։

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին