Թրամփը պատրաստ է ճանաչել Ղրիմը, Արաղչին Հռոմում է, մեքենաները թանկանալու են, բամբասանքը օգնում է․ Միջազգային մամուլ

Թրամփի վարչակազմը պատրաստ է ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք: Սա համարվում է առաջարկի մի մաս, որը նպատակ ունի օգնել դադարեցնել Ուկրաինայի հետ պատերազմը։ Առաջարկները ներկայացվել են եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաներին, ովքեր երեկ հանդիպել են Փարիզում։
-
Ռուսաստանը դուրս է եկել Հյուսիսային ծովի տարածաշրջանին վերաբերող մի քանի համաձայնագրերից։ Ռուսաստանի կառավարությունը պաշտոնապես չեղարկել է 2007 թվականին Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ կնքած համաձայնագիրը։
-
Իրանի Իսմալամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ: Այցի նպատակը ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելն է։
-
Արևմտյան հետախուզական ծառայությունները փնտրում են ուղիներ՝ Աֆղանստանի հակակառավարական ուժերին աջակցելու համար՝ նպատակ ունենալով պահպանել անկայուն իրավիճակն այդ երկրում։ Այս մասին ասել է ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը Բաքվում «Աֆղանստան. տարածաշրջանային կապեր, անվտանգություն և զարգացում» խորագրով համաժողովին։
-
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հանդիպել են Սպիտակ տանը ու դրական են արտահայտվել ԱՄՆ-ի և Եվրոպական Միության միջև հնարավոր մաքսային համաձայնագրի վերաբերյալ: Մելոնին իրեն ներկայացրել է որպես միակ եվրոպացի, ով կարող է մեղմել Թրամփի մաքսային պատերազմը։
-
Այս տարի ՌԴ–ում տարածում են գտել Զատկի՝ ոչ ավանդական միջուկներով կուլիչներ, որոնց թվում է Դուբայ շոկոլադի ոճով կուլիչը, որը հիշեցնում է սովորական կեքս։ Ավանդապաշտ ակտիվիստներն այս միտումը մտահոգիչ են համարել՝ պնդելով, որ «ժողովուրդը հեռանում է Աստծուց»։
-
Ռայան Գոսլինգը ստացել է գլխավոր դեր նոր «Աստղային պատերազմներ» ֆիլմում։ Ֆիլմի պատմությունը կծավալվի «Աստղային պատերազմներ․ Դրվագ IX»-ից հինգ տարի անց՝ նոր հերոսների թիմի շուրջ։ Պրեմիերան նախատեսված է 2027 թվականի մայիսի 28-ին։
-
Ավելի քան 10.000 գիտական աշխատանքների համադրմամբ կատարված մեգավերլուծությունը հաստատել է, որ բժշկական կանեփը կարող է արդյունավետ լինել քաղցկեղի դեմ։ Լաբորատոր փորձերի ընթացքում պարզ է դարձել, որ կանեփը հանգեցրել է քաղցկեղի բջիջների ինքնաոչնչացման, կասեցրել բջիջների բաժանումը, խոչընդոտել ուռուցքի արյունամատակարարմանը և նվազեցրել մետաստազների տարածումը, որոշ դեպքերում նույնիսկ նվազեցրել է ուռուցքների չափը։
-
Ռուսաստանում ավտոմեքենաների գներն աճելու են մոտ 25 տոկոսով՝ վերամշակման վճարների հաշվարկման նոր սխեմայի պատճառով։ Մայիսի 1-ից իշխանությունները նախատեսում են փակել այն ուղիները, որոնք թույլ էին տալիս արտոնյալ մաքսազերծմամբ ավտոմեքենաներ ներմուծել ԵԱՏՄ երկրների տարածքով։
-
Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ Անապայի և Տեմրյուկի շրջանի ափամերձ գոտիները այս ամառ չեն համապատասխանում առողջարանային սեզոնի պահանջներին՝ մազութի կրկնակի արտահոսքի հետևանքով, մինչդեռ Ղրիմի և Սևաստոպոլի ափերը համարվում են հարմար հանգստի համար։
-
Չորս տարվա ընթացքում իրականացված համապարփակ հետազոտությունը ապացուցել է, որ մեկանգամյա օգտագործման սիգարետներն ու վեյփերն ավելի վտանգավոր են, քան նախկինում էր ենթադրվում։
-
Դիզայներ Քեթի Փերին ապրանքանիշի խախտման հայց է ներկայացրել ամերիկացի երգչուհի Քեթի Փերիի դեմ՝ վիճարկելով վերջինիս կողմից իր անունով հագուստի վաճառքը։ Դատավարությունը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Դիզայները պնդում է, որ իր Katie Perry հագուստի ապրանքանիշը ինքը սկսել է ավելի վաղ՝ դեռ 2006-ին և գրանցել 2009-ին։
-
Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ Ավագ հինգշաբթի օրը քահանային հրավիրել էր օրհնելու իր գրասենյակը։ «Վերջին իրադարձություններից հետո գրասենյակը պահանջում էր հոգևոր մաքրում»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ այնտեղ «կուտակվել էին մեծ մեղքեր»։
-
Ֆրանսիական հանրահայտ Perrier հանքային ջրի արտադրողը հայտնվել է խոշոր սկանդալի կենտրոնում՝ ջրի արտադրության մեջ հայտնաբերված աղիքային ախտածին բակտերիաների պատճառով, որի հետևանքով ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է արտադրությունը և արգելափակել շուրջ 300.000 շիշ (0,5 և 0,75 լ տարողությամբ)։
-
Ֆրանսիական Hermès ապրանքանիշը հայտարարություն է արել, ըստ որի՝ ԱՄՆ-ում ապրանքների գները կբարձրանան մայիսի 1-ից՝ պայմանավորված ԱՄՆ նոր մաքսատուրքերով։
-
Ռուսական Caviar ընկերությունը Սուրբ Զատիկին ընդառաջ ներկայացրել է բացառիկ հավաքածու, որտեղ ընդգրկվել է Զատկի` 33.000 դոլար արժողությամբ ոսկյա շքեղ կուլիչ, որը զարդարված է ուտելի ոսկյա շերտով, որին ավելացվել է ֆիրմային մակագրություն։
-
Հոգեբաններն ասում են, որ բամբասանքը կարող է օգտակար լինել հոգեկան առողջության համար՝ նվազեցնելով սթրեսը, ամրացնելով սոցիալական կապերը և ստեղծելով սոցիալական ապահովության զգացում։ Նրանց կարծիքով, երբ մարդը բամբասում է, ուղեղի աշխատանքը ակտիվանում է, ինչը ուղեկցվում է դոֆամինի արտազատմամբ՝ նույն տպավորությունը առաջացնելով, ինչ սնունդը կամ փողը։
-
Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ