Արտաքին 5 տարի առաջ - 13:52 28-07-2021

Ղրիմի թաթարները Թուրքիային հորդորել են ճանաչել Ղրիմը՝ որպես ռուսական

Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը կոչով դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ հորդորելով նրանց ճանաչել Ղրիմը՝ որպես Ռուսաստանի Դաշնության մաս: «Մենք տանն ենք, և սա մեր ընտրությունն է»,- ասել է նա:

Ըստ Ումերովի՝ Ղրիմը ռուսական ճանաչելով՝ Թուրքիայի ղեկավարությունը կապացուցեր, որ «Ղրիմի թաթարներին աջակցությունը քաղաքական PR չէ», ինչպես նաև ցույց կտար իր քաղաքականության հետևողականությունը:

Ումերովը հավելել է, որ Ղրիմի բնակչության 96 տոկոսը «դե ֆակտո և դե յուրե» աջակցում է վերջինիս՝ Ռուսաստանի Դաշնության կազմում լինելուն:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ