ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
copy image url

ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին

Ներքին Արտաքին 22 ժամ առաջ - 19:00 18-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ավարտվող խորհրդարանական շաբաթը թեժ էր։ Իշխանության և ընդդիմության կողմից փոխադարձ մեղադրանքների ու բազմիցս չարչրկված տարբեր մանիպուլիացիների պակաս ԱԺ-ում չկար, ինչից հանրությունը հոգնել է։ Ասվածը փաստում է նիստերի սակավաթիվ դիտումները, որոնք նախկինի համեմատ մի քանի անգամ նվազել են։

Մասնագիտության բերումով լրագրողները չեն կարող իրենց նման շռայլություն թույլ տալ և իրենք էլ անհաղորդ մնալ խորհրդարանում կատարվող աժիոտաժին։ Հենց այս ընթացքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2005 թվականին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված պատասխան նամակում կառավարական հանձնաժով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը պետք է ուսումնասիրեր՝ ցեղասպանություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Էրդողանն այդ ժամանակ նամակով դիմել էր Քոչարյանին և առաջարկել պատմաբանների հանձնաժողով ձևավորել 2005 թվականին, երբ լրանում էր Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը։ Ի տարբերություն այսօրվա, երբ ցեղասպանության 110-ամյակի կապակցության պետական մակարդակով միջոցառումներ չեն անցկացվելու, իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության հարցն այլևս ԱԳ նախարարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ՝ Թուրքիայի իշխանություններն անհանգստացած էին խնդրի ակտիվացումից ու միջազգային հնարավոր արձագանքներից, ուստի առաջ էին քաշում, ուստի առաջարկում էր ձևավորել պատմաբանների հանձնաժողով, որի անդամները կորոշեին եղե՞լ է ցեղասպանություն, թե՞ ոչ, իսկ պետությունները պետք է ենթարկվեին այդ եզրահանգմանը։

Պատմությունը գիտություն է, և պատմաբանների տարբեր խմբեր կարող են հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունենալ, ուստի Էրդողանի առաջարկն ինքնին անտրամաբանական էր ու անընդունելի։ Սակայն, մինչև նրա նամակը կհասներ Երևան, այն արդեն հայտնվել էր միջազգային մամուլում՝ «Թուրքիայի առաջնորդը ձեռք է մեկնում Հայաստանին», «գնդակը Հայաստանի դաշտում է» և նմանաբովանդակ այլ գլխագրերով։ Ընդ որում, սա տեղի էր ունենում ցեղասպանության տարելիցի նախօրեին, իսկ թուրքական կողմի նպատակը բացառապես միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելն էր և արձագանքները հնարավորինս մեղմելը։ Արդյունքում Հայաստանի նախագահը հայտնվել էր բարդ իրավիճակում, և վերջինս նամակին պետք է այնպես պատասխաներ, որ թուրքական քարոզչությանը չհաջողվեր Հայաստանին միջազգային հանրության առաջ պիտակավորել որպես ապակառուցողական կողմ։

Իր պատասխան նամակում Ռոբերտ Քոչարյանն առաջարկում էր Թուրքիայի հետ ստեղծել միջկառավարական հանձնաժողով, հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ նշելով, որ պատմական խնդիրները կարող են պատմաբանները քննարկել, սակայն դրանք չեն կարող հարաբերություններ հաստատելու նախապայմաններ լինել, ընդ որում՝ պարտադիր ուժ ունեցող։ Քոչարյանը հղում էր անում եվրոպական երկրների փորձին՝ նկատելով, որ բազմաթիվ եվրոպական երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ ու այժմ էլ դրա վերաբերյալ տարակարծություններ ունեն, այժմ դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքաղաքներում ու այդ բոլորով հանդերձ զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը: Այլ կերպ ասած երկրորդ նախագահը Թուրքիայի վարչապետին առաջարկում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը չկապել Հայոց ցեղապանության հետ, առավել ևս այն կասկածի տակ դնել։

Այսպիսով՝ երկրորդ նախագահն իր նամակով Թուրքիայի վարչապետին բավականին անհարմար վիճակում դրեց՝ ոչ միայն սեփական ժողովրդի, այլ նաև միջազգային հանրության աչքում։ Քոչարյանի պատասխանը բավարար կերպով չլուսաբանվեց ո՛չ թուրքական, ո՛չ էլ միջազգային մամուլում, ինչը փաստում է այն պարզ իրողությունը, որ դրա բովանդակությունը չի բխում Թուրքիայի շահերից։ Ավելին՝ անգամ տարիներ անց թուրքական լրատվամիջոցները պնդում էին, թե իբր Ռոբերտ Քոչարյանը Էրդողանի նամակն անպատասխան է թողել, սակայն իրականությունը բոլորովին այլ բանի մասին է։

Փաստացի Արուսյակ Ջուլհակյանը մանիպուլացնում է հանրությանը՝ պնդելով, թե, իբր Ռոբերտ Քոչարյանը համաձայնել է միջկառավարական հանձնաժողով ստեղծեր, որը պետք է որոշեր՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե ոչ, սակայն 21-րդ դարի, մասնավորապես համացանցի առկայության պայմաններում նմանատիպ մանիպուլիացները դատապարտված են ձախողման։ Ըստ էության՝ Արուսյակ Ջուլհակյանի քաղաքական ուժը և անձամբ նրա քաղաքական առաջնորդն են հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացից, այն դուրս բերել ԱԳՆ առաջնահերթությունից, բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր նախապայմանները՝ հույս ունենալով, որ այս երկրները կճանաչեն Հայաստանի ներկայիս սահմաններն ու կկարգավորեն հարաբերությունները, սակայն, հաջողության չեն հասել և երկիրը կանգնեցրել նոր մարտահրավերների առաջ։

Ենթադրում ենք, որ տիկին Ջուլհակյանը չի հետևում Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի կրթվելու կոչերին ու կրթվելը նորաձև չի համարում, այլապես գուցե նման անհարմար իրավիճակում չհայտնվեր։

Oragir.News-ը կից հրապարակում է նաև Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակի բովանդակությունը․

«Հարգելի պարոն վարչապետ, ստացա Ձեր նամակը: Իսկապես, որպես հարեւաններ մենք պետք է փորձենք ուղիներ որոնել այժմ եւ ապագայում համերաշխ ապրելու համար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից Երեւանն առաջարկել է հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները եւ երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ: Աշխարհում, մասնավորապես եվրոպական մայրցամաքում կան հարեւան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, ինչի վերաբերյալ տարակարծիք են, սակայն դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքաղաքներում ու այդ բոլորով հանդերձ զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը: Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր ու համապատասխան քաղաքական միջավայր։

Երկկողմ հարաբերությունների զարգացման ատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին, ուստի մենք կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ: Ահա այս համատեքստում կարող Է գումարվել միջկառավարական հանձնաժողով՝ քննարկելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած խնդիր, կամ բոլոր կարեւոր խնդիրները՝ նպատակ ունենալով լուծել դրանք ու հասնել փոխըմբռնմանե, -նշել Է ՀՀ նախագահը: Հիշեցնենք, որ Ռեջեբ Էրդողանն առաջարկել է ստեղծել երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից բաղկացած խումբ, ինչը կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվները
»:

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին

Ձեզ գուցե հետաքրքրի