Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 23:49 30-06-2025

Մակրոնի՝ Փաշինյանի հետ հեռախոսազանգի բովանդակությունը դատապարտելի է․ ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտե

Նախագահ Մակրոնի՝ Փաշինյանի հետ հեռախոսազանգի բովանդակությունը անհասկանալի և անընդունելի է ու ըստ ամենայնի՝ դատապարտելի։

Երկու ուղղություններով տրված պատգամը չի կարող տեղավորվել ֆրանսիական քաղաքական դասական տրամաբանության մեջ։

ա – Ինչպե՞ս կարելի է ամբողջական զորակցություն հայտնել այն անձին, ով Արցախը կամավոր հանձնել է թշնամուն, ով 800 հեկտար հող զիջել է նույն թշնամուն, ով 5000 երիտասարդ գիտակցաբար ուղարկել է դեպի մահ, հուսկ՝ կապիտուլյացիայի ռահվիրա է։ Պարոն նախագահ, դուք ուրեմն նույն տրամաբանությամբ զորակցեիք մարշալ Պետենին՞։ Վստահաբար՝ ոչ։

Ավելին. ինչպե՞ս եք զորակցում Հայ եկեղեցու դեմ պայքար հայտարարած, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամենագռեհիկ արտահայտություններով հանդես եկող անձին։ Նույն զորակցությունը կցուցաբերե՞իք, օրինակ, Հռոմի Պապի նկատմամբ որևէ նման արտահայտության կամ Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ որևէ նման արշավի։ Վստահաբար՝ ոչ։

Իսկ ինչ վերաբերում է ժողովրդավարության այսպես կոչված ոտնահարմանը, որի պատասխանատվությունը հականունորեն վերագրում եք ընդդիմությանը, ապա Ձեր հասցեագրումը պիտի արվեր լրիվ հակառակ ուղղությամբ, պարոն նախագահ, ուղղելով այն հենց Ձեր հովանավորյալին, որովհետև ա՛ն է Հայաստանի մեջ ժողովրդավարության ոտնահարման հիմնական պատասխանատուն, երբ ապօրինաբար ներխուժում է Վեհարանի տարածք, սուտ ու շինծու պատրվակներով հալածում, ձերբակալում, կալանավորում է հոգևորականների, քաղաքական պատասխանատուների, ակտիվիստների՝ պարզապես որովհետև ընդդիմախոս են իրեն ու ընդդիմադիր՝ իր իշխանությանը։ Դուք նույն կեցվածքը կցուցաբերե՞իք Ձեր ընդդիմադիրների նկատմամբ, պարոն նախագահ։ Վստահաբար՝ ոչ։

բ – Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու մասին եք խոսում, սահման բացելու ջատագով եք, պարոն նախագահ։ Բայց ո՞ր կամ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ միակողմանի զիջում է կատարվում միայն ու անդադար, երբ պաշտոնական Բաքուն Հայաստանը շարունակում է դիտել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», իսկ Անկարան մատ է թափահարում օր ցերեկով՝ հայտարարելով, որ 1915-ի ցեղասպանությունը դեռ դաս չի եղել հայերին։

Պարոն նախագահ, եթե Ձեր այս կեցվածքը բխում է հակառուսական Ձեր և ընդհանրապես եվրոպական դիրքորոշումից՝ Հայաստանի իշխանական շրջանակի նման ընդդիմությանը դիտելով ռուսամետ, ապա սխալվում եք, որովհետև ներհայաստանյան ու ներհայկական ներկա տագնապն ու պայքարը երկու հոսանքների միջև ունի մեկ ու միակ վերնագիր՝ ազգայինը ընդդեմ ապազգայինի։ Հետևաբար, պարոն նախագահ, ակնկալում ենք, որ որպես երկրի առաջին դեմք՝ հետևեք Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը բնորոշ դասական ոճին, որը ձգտում է լինել հավասարակշռված՝ իր երկարամյա կենսափորձով։

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտե
Փարիզ, 2025թ. հունիսի 30

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին