Ներքին 3 տարի առաջ - 09:11 20-06-2022

Վարկով բնակարան Աջափնյակում․ ինչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավորը, ում հարազատները կրակել էին մի խումբ երիտասարդների վրա

Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի փոխմարզպետ ՔՊ-ական Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ (Մաթևոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, ինչի արդյունքում կա երկու զոհ և 5 վիրավոր։ Ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի կենսագրությունն ու 2021 թ․-ի տարեկան հայտարարագիրը։

Ո՞վ է Մաթևոս Ասատրյանը

Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2008թ. ավարտել է Երեւանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2012-2019թթ. աշխատել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն: 2014 եւ 2017թթ. վերապատրաստվել է Եվրոպայի «Լյուդ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» սպորտային ակումբներում եւ մի շարք այլ մարզադպրոցներում: 2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ: 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Ամուսնացած է, ունի երեք զավակ:

2021 թ․-ի տարեկան հայտարարագիրը

2022 թ․-ի մայիսին ներկայացրած հայտարարագրում հայտարարագրել է 5 հողամաս, ինչպես նաև 1 հողին ամրակցված անշարժ գույք, պետական գրանցում չստացած շինություն, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ և ավտոկայանատեղի, որոնք բոլորն էլ գտնվում են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և հանդիսանում են համատեղ սեփականություն:

2021 թ․-ի սեպտեմբերի Ասատրյանը 30 մլն 399հազար դրամով ձեռք է բերել բնակարան Երևանի Աջափնյակ համայնքի բազմաբնակարան բնակելի շենքում։ Ասատրյանը նաև հայտարարագրել է 1 UAZ մակնիշի բեռնատար և մեկ TOYOTA մակնիշի ավտոմեքենա։ Տարեսկզբին նրա բանկային հաշվին եղել է շուրջ 258 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 614 հազար դրամ։ Միաժամանակ, տարեսկզբին հայտարարագրել է 1,5 մլն դրամ, որը տարեվերջին կազմել է 700 հազար դրամ։ Նրա տարեկան ստացած եկամուտւը կազմել է 34 մլն 594 հազար դրամ, որից 27 մլն 350 հազար դրամը AMERIABANK-ից ստացված վարկն է, և 7մլն 244հազար դրամը՝ ԱԺ-ից աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»