Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 16-04-2025

Պոնչիկ ուտողները դարձել են երկրի տեր, հիմա էլ 3,5 մլն փող տամ, գնամ, իրենց հետ հաց ուտե՞մ․ հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, «Հայրիկ» ռետորանում կկայանա բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողակ և կայացած բոլոր ընտանիքները, ովքեր ձեռք կբերեն մասնակցության տոմս՝
Մեկ անձի համար՝ 1 մլն դրամ, երկու անձի համար՝ 1.5 մլն դրամ, երեք անձի համար՝ 2.5 մլն դրամ, չորս անձի համար՝ 3.5 մլն դրամ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «3,5 մլն դրամ կտայիք Աննա Հակոբյանի հետ ընտանիքով ընթրելու համար։

Գրեթե բոլոր հարցվածները բացասական պատասխան տվեցին։ Եղավ քաղաքացի, ով նշեց, որ պատրաստ է դրան։

«Իհարկե ոչ։ Իրանք աշխարհի ամենավատ մարդիկ են»․- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իմաստ չկա Աննա Հակոբյանի հետ ընթրելու մեջ։ «Ոչ, իմաստ չեմ տեսնում դրա մեջ»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, եթե այդքան գումար ունենար, այլ նպատակով կօգտագործեր։ «Էդքան ունենայի, շինարարություն կանեի»,- ասաց նա։

«Մի կոպեկ էլ չէի տա»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ ոչ մի դեպքում չի տա գումար Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար։

«Ոչ մի տեպքում։ Ուրեմն պոնչիկ ուտողները դարձել են երկրի տեր տիրակալ, հիմա էլ փոսղ դնեմ, գնամ հետները հաց ուտե՞մ»,- նշեց նա։

Մանրամասները տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում