Մամուլ 1 տարի առաջ - 08:42 16-04-2025

ՔՊ-ում խուլ ընդվզում է․ հարցը ջրելո՞ւ են․ Հրապարակ

«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ում խուլ ընդվզում է՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանի հարցը հետաձգվեց: Նախօրեին ՔՊ խմբակցության նիստում պետք է որոշեին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելուն, սակայն նիստին մասնակցող պատգամավորները տեղում իմացել են, որ հարցի քննարկումը հետաձգվում է, ասվել է, որ ընդդիմության ներկայացրած նախագիծը պետք է նախ պետաիրավական հանձնաժողովը քննարկի, եզրակացություն տա, նոր հարցը բերվի խմբակցություն։

Եթե հանձնաժողովը պատգամավորի արարքում «հանցակազմ» տեսնի եւ համարի, որ պետք է նրա վարքը քննարկման առարկա դառնա, կներկայացնեն պատգամավորներին։ Իսկ նախագիծը դեռ չի ընդգրկվել հանձնաժողովի օրակարգում, եւ ՔՊ-ում կասկածներ ունեն, որ ջրելու են հարցը։ Երեկ էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հստակ չպատասխանեց, թե ինչու են հարցի քննարկումը հետաձգել․ «Հարմար չի եղել՝ չենք քննարկել», եւ հավատացրեց, որ անպայման կքննարկվի, հավելեց, որ մտադրություն կա ոչ թե ժամանակավոր, այլ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել․ «Շատ վատ է, որ մինչեւ հիմա չունենք էթիկայի հանձնաժողով»։ Տեղեկացանք, որ քննարկում են ԱԺ կանոնակարգում փոփոխությունների նախագիծ, որ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծեն, որի կազմը կձեւավորվի հավասար համամասնությամբ` եթե ընդդիմադիր պատգամավորի վարքը քննարկեն, գլխավորի իշխանական պատգամավոր, եթե իշխանականի՝ ընդդիմադիր։ Եվ հանձնաժողովը կարողանա պատժամիջոցներ նախատեսել` ներկայում ընդամենը կարող է արձանագրել, որ պատգամավորն էթիկա է խախտել։ Իսկ Անդրանիկ Քոչարյանը, ասում են, բավականին մարտական է տրամադրված, հավաքել է իր բոլոր կոլեգաների՝ լրագրողների հետ ունեցած միջադեպերը, որոնք արժանի էին էթիկայի հանձնաժողովի քննության, բայց ջրվել են։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը