Մամուլ 1 տարի առաջ - 08:00 12-04-2025

Չի բացառվում, որ ՍԴ-ն մինչև ապրիլի 18-ը որոշում կայացնի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում քննարկումները դեռ շարունակվում են։ Չի բացառվում, որ մինչև մյուս շաբաթվա ավարտը, մասնավորապես՝ մինչեւ ապրիլի 18-ը, ՍԴ-ն խորհրդակցական սենյակից դուրս գա եւ հրապարակի որոշումը։ Տատանումների պատճառը, ըստ տեղեկությունների, ապօրինի ծագման 30 և ավելի տարվա գույքի գործերի քննության «երիտասարդացումն» է մինչև 10, 20 տարվա, քանի որ 30 և ավելի տարվա վաղեմության փաստաթղթեր պահելը իրատեսական չէ, հատկապես երբ հասարակարգեր են նաև փոխվել:

Այս իրավիճակին զուգահեռ դատական համակարգում հատկապես ապօրինի գույքի գործը քննող դատավորները, գույքերը փրկող նախկին պաշտոնյաները եւ դատախազներն են, շունչները պահած, սպասում ՍԴ որոշմանը:
Հայտնել էինք, որ մեզ հասած լուրերի համաձայն՝ մասնագետները խորհրդակցական սենյակում հարց են բարձրացրել, որ օրենքը կիրառողների վերլուծություններն ու կարծիքները բավարար չեն, և այս առումով պետք է այդ օրենքը կիրառող դատարանների դատավորների կարծիքները ևս լինեն, որպեսզի ՍԴ-ն կարողանա վերջնական որոշում կայացնել:

Ուշագրավն այն է, որ ՍԴ-ն իր ողջ կազմով չի քննում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի բռնագանձման գործով գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նշենք, որ այս գործի քննությունը Սահմանադրական դատարանում կասեցված էր 2023 թվականից: Այս տարվա մարտի 25-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ վերսկսել է գործի վարույթը։

Հիշեցնենք, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը բարձրացվել է Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդի դիմումի հիման վրա, և բարձրացվել էր ամբողջ օրենքի սահմանադրականության հարցը։

Գործի վարույթը վերսկսելու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ նշվում է, որ ստացվել են գործով պահանջված ապացույցները, և դրանց վերլուծության և ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ կասեցման հիմքերը վերացել են: Նշենք, որ գործը ՍԴ-ում գրավոր ընթացակարգով է քննվել։ Զեկուցողը ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանն է, ով պետք է հասցնի գործը ավարտին մինչև ապրիլի վերջ և հեռանա Հայաստանից դեպի ապահով Ստրասբուրգ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ