Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:27 22-07-2022

Թող առաջին ատյանը կայացնի այնպիսի որոշում, որ քաղաքացին երկրորդ ատյան չդիմի. քաղաքացի

«Դատաիրավական համակարգը պետք է կարգի բերել, դատարանում դատավորները պատշաճ ապացույցները չեն ուսումնասիրում, հետազոտություններ չեն կատարում, ահա ձեզ դատական համակարգը, որը պետք է կարգի բերել»։

Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց մի քաղաքացի, ով դժգոհում էր արդարադատական համակարգից։

Իսկ մեր այն հարցին, թե ինչն է պատճառը, որ նման կարծիք ունի դատաիրավական համակարգի մասին, երբևէ առնչություն ունեցե՞լ է դատաիրավական համակարգի հետ, քաղաքացին պատասխանեց. «Դատավոր, դատախազ, քննիչ իրավահարաբերության մեջ ունեմ խնդիր, որով այսօր դիմել եմ Քննչական կոմիտե, դատախազին եմ դիմել, ներկայացրել եմ վերջին դատական նիստի էլեկտրոնային կրիչը, որտեղ ներկայացնում եմ, որ դատարանում ամբողջությամբ տիրում է կոռուպցիա, կողմնակալություն, որի դեմ պետք է պայքարել, այսինքն՝ դատարանը ոչ պատշաճ է քննում»։

Հետքրքրվեցինք դատական գործի մանրամասներից։

«Կեղծ թղթեր եմ բացահայտել, դիմել եմ Դատախազություն, ընթացք չեն տալիս։ Գործը առաջին ատյանի դատարանից հասնում է վերաքննիչ դատարան, 228 թերթի փոխարեն 250 թերթ են հաշվում, այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում բացահայտվել էր, որ գործում առկա էր 228 թերթ ապացույց»։

Քաղաքացին դժգոհում էր դատական համակարգից՝ ասելով, թե ինչու առաջին ատյանի դատարանում չի կայացվում այնպիսի որոշում, որ քաղաքացին երկրորդ ատյան չդիմի։ Դա է գլխավոր խնդիրը, թե ինչու առաջին ատյանում նորմալ չեն ուսումնասիրվում, հետազոտվում և հրապարակվում պատշաճ բոլոր նյութերն ու ապացույցները։ Ըստ նրա՝ դատարանում կողմնակալ վճիռ է կայացվում՝ անհիմն առանց որևէ ուսումնասիրություն կատարելու։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան