Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 12:00 11-04-2025

Աննա Հակոբյանի ու Փաշինյանի դասախոսությունները անգրագիտություն են, ինչը հրապարակեն․ հարցում

Աննա Հակոբյանը շարունակում է իր «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները, որոնց միացել է նաև Նիկոլ Փաշինյանը։

Նրանք այդ հանդիպումների ժամանակ դասախոսություններ են կարդում, որոնք ամբողջական չեն հրապարակվում։ Այդ դասախոսություններից միայն փոքր հատվածներ են հրապարակվում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի դասախոսություններն ամբողջական չեն հրապարակվում»։

Հարվցվածների մեծ մասը նշեց, որ հրապարակելու ոչինչ չկա, քանի որ դա խայտառակ անգրագիտություն է։
«Գործ չունեմ իրանց հետ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գուցե այդ դասախոսություններն արժեք չունեն։ «Երևի համարում են, որ արժեք չունի իրանց ասածը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ իրենց ասածները ամբողջությամբ սուտ են։
«Որովհետև ամբողջը սուտ է, ժողովուրդը չեն հավատում ո՛չ Աննա Հակոբյանին, ո՛չ Նիկոլ Փաշինյանին ու ինչքան շուտ հրաժարվենք իրենցից, էդքան շուտ մեր ժողովուրդը լավ կապրի»,- նշեց նա։

«Որովհետև զզվելի է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ իրենց դասախոսություններն անգրագիտություն է։ «Ոտքից գլուխ անգրագիտություն ա, ինչը հրապարակեն։ Երկիրը կործանելու համարծ րագիր են մշակել, մեկը լինի մի հատ իրենց համար դասախոսություն կարդա»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ դա խայտառակություն է։ «Որովհետև հրապարակելու բան չի, խայտառակություն ա։ Ո՛չ էն ա գրագետ, ո՛չ էն։ Դա խեղկատակություն ա, մի ամբողջ ժողովրդի դա ձեռ առնել ա»,- նշեց նա։

«Մարդ չեն դրանք»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին