Խոսք Ներքին 3 տարի առաջ - 14:19 02-02-2023

Իրավական առումով անգրագիտություն է, քաղաքական առումով՝ ուղղորդված քայլ․ Մինասյանը՝ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի մասին

Աբսուրդ է այն, որ քննարկվելու է Սեյրան Օհանյանի հարցը ու ներկայացվել է մի միջնորդություն, որին ինքը, փաստորեն, իրավունք չունի ծանոթանալու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Գլխավոր դատախազի կողմից Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ԱԺ նախագահին ուղարկված միջնորդությանը, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Թե ինչու է գաղտնի, այդ որոշումը կայացնողը քննչական մարմիններն են ու ԱԱԾ-ն։ Սա հերթական դեպքերից մեկն է, որտեղ փորձ է արվում մեղք բարդել հաղթած բանակի գեներալի, նախկին ՊՆ նախարարի վրա։ Սա ակնհայտ, ոչ միայն իրավական առումով անգրագիտություն է, նաև քաղաքական առումով ուղղորդված քայլ։ Եթե այս գործի միայն քրեաիրավական մասը նայենք, ապա մեղադրանքը չի բավարարում նույնիսկ նվազագույն պահանջներին»,- ասաց Մինասյանը։

Նա աբսուրդ որակեց Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը։

Խոսելով Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական վարույթից, Մինասյանը այն ևս իրավական առումով անգրագիտություն որակեց՝ համարելով հստակ քաղաքական ուղղորդում ունեցող գործ։
«Այն կապված է՝ «Հաց բերողի» գործի հետ, որ իբր թե կեղծ բժշկական եզրակացություն է տվել։

Արմեն Չարչյանը եղել է փորձագետներից մեկը, շարժվել է կարգավորումների համաձայն և քննիչի տված հանձնարարականների շրջանակներում։ Այդ գործին, որ ծանոթանում ես, որևէ մեկը չկա, միայն Չարչյանն է, ամբողջ գործի մեջ նա այն սև կերպարն է, որի եզրակացությունն իբր պատճառ է դարձել նման ծանր հետևանքի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում