Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:35 21-09-2023

Սեյրան Օհանյանին գումար չի տրվել․ զոհվածի հոր պարզաբանումը Եռաբլուրի միջադեպի մասին

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներից մեկը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրեց կոռուպցիայի մեջ։

«Ձեր ժամանակ կոռուպցիա է եղել, իմ մայրն անձամբ ձեզ 1994 թվականին փող է տվել, որ ես բանակից ազատվեմ։ Ես դրա մասին իմացել եմ 4 տարի հետո»,- ասել է ծնողը։

Օհանյանն արձագանքելով պատասխանել է. «Սուտ ես ասում, ինձ փո՞ղ է տվել, սուտ ես ասում։ Ով փողը վերցրել է, ինքը սրիկա է, չի լինի մի անձնավորություն, որ գա ասի՝ ինձ փող է տվել։ Դատի տուր ինձ»։

Ավելի ուշ զոհված զինծառայողի հայրը՝ Բագրատ Ուզունյանը, Oragir.News-ի հետ զրույցում հերքեց իր իսկ հայտարարությունը՝ ասելով, որ շփոթմունք է եղել․ «Այս ընթացքում փորձեցի պարզաբանել, ճշտեցի ծնողիցս, ասաց, որ անձամբ Սեյրան Օհանյանին չի տրվել։ Դեպքը եղել է 30 տարի առաջ»,-ասաց։

Մանրամաները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում