Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:25 09-04-2025

Հարավային Յորքշիրի ոստիկանները կարողացել են գտնել կատաղած շանը․ UK News

Բրիտանիայի Հարավային Յորքշիրի ոստիկանությունը հայտարարել էր վտանգավոր շան հետախուզման մասին։ Ամերիկյան բուլի ցեղատեսակի այս շունը ոստիկանների հետ բախման ընթացքում վնասել և վիրավորել էր նրանց իր սուր ատամներով։ Այս մասին գրում է UK News-ը։

Ոստիկանները ստիպված են եղել կրակել շան վրա, ինչի արդյունքում նա փախել է։ Դրանից հետո ոստիկանները իրականացնում էին հետախուզություն՝ ստուգելով բոլոր անասնաբուժական կլինիկաները, քանի որ շունը վիրավորվել էր։ Ոստիկանները նշում էին, որ շունը բավականին վտանգավոր ու ագրեսիվ է, իսկ այն մարդիկ, ովքեր կարող են թաքցնել նրան, կպատժվեն օրենքով։

Ի վերջո, ոստիկանները կարողացել են հայտնաբերել կատաղած շանը Մեծ Բրիտանիայի Լեսթերի փողոցներից մեկում։ Շանը կարողացել են բռնել և տեղափոխել հատուկ հաստատություն, որտեղ նրան պատվաստել են կատաղության դեմ։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել