Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:17 06-04-2025

Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե դուք կերել եք ՊԵԿ նախագահի կուտը․ Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե...

Եթե դուք կերել եք ՊԵԿ նախագահի կուտը, թե մինչ 300.000 դրամ փոխանցումները հարկավոր չէ հայտարարագրել, և կարծել եք, որ մինչ 300.000 դրամ ձեր հաշիվների մուտքերը ձեզ համար խնդիր չեն ստեղծելու։

Անպայման ստեղծելու են, մոտ ապագայում դուք պետք է պատասխան տաք ձեր հաշիվներին մուտք արած բոլոր գումարների համար։ Եվ, եթե չկարողանաք ապացուցել դրանց ապօրինի եկամուտ չլինելը, ապա հարկվելու եք, որոշ դեպքերում տուգանվելու եք, որոշ դեպքերում նույնիսկ ձերբակալվելու՝ կախված գումարի մեծությունից և հաճախականությունից։

Սկսեք ավելի լուրջ վերաբերվել ձեր ֆինանսական շարժերին։ Յուրաքանչյուր փոխանցում անելիս և ստանալիս հիշեք, որ դա արդեն ձեր անձնական խնդիրը չէ միայն, դա պետության վերահսկողության տակ է։
ՀԳ Ղազախստանում արդեն քաղաքացիները պետք է բացատրեն,թե ինչու են իրենց բնակության վայրից և աշխատավայրից հեռու գտնվող վճարային տերմինալից գումար մուտք արել իրենց իսկ հաշիվներին, և, որտեղից իրենց այդ գումարները։ Այլապես հարկ է առաջանում և մարդիկ ստիպված են լինում վճարել մի քանի տարվա կուտակված հարկեր»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է