Սպորտ 1 տարի առաջ - 13:54 06-04-2025

«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը բացատրել է, թե ինչու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մինչև վերջ չի մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Ակրոն»-ի դեմ խաղին (1:0)։ Ֆուտբոլիստը փոխարինվել է 75-րդ րոպեին, գրում է armsport.am-ը։

«Վիկտոր Սան վնասվածք ստացավ «Ֆակել»-ի հետ խաղում և ստիպված փոխարինվեց։ Կողային մկանների հետ խնդիր ունի, դեռևս չի մարզվում։ Չգիտեմ, թե որքան կտևի վերականգնումը, «Զենիթ»-ի դեմ խաղին մասնակցելու որոշ շանսեր կան, բայց փոքր են։

Էդիկի դեպքում… Գիտեք, նա շատ խաղեր բաց է թողել, և երևում էր, որ արդեն հոգնել էր։ Կարծում եմ՝ դա նորմալ է։ Նախորդ խաղում նա խաղաց 30 րոպե, այսօր՝ 75։ Կարող էր հանդիպումն ավարտին հասցնել, բայց որոշեցինք ռիսկի չդիմել»,- ասել է Մուսաևը մամուլի ասուլիսում։

Ամենից շատ դիտված

20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին