Սպորտ 2 ամիս առաջ - 10:25 28-06-2026

Ողջ կյանքն ապահովված կլինի. Մոստովոյը գովաբանել է Սպերցյանին

Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը «Կրասնոդարից» Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ճիշտ որոշում է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպերցյանը կարիերան կշարունակի «Ալ Ահլիում»․ կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2029 թվականը։

«Այսօր ֆուտբոլային աշխարհն ու առհասարակ աշխարհը կառուցված է մեծ փողերի վրա։ Կատակով ասում էի՝ եթե գնա Սաուդյան Արաբիա, թող ինձ էլ հետը տանի։ Եթե նա ցանկանար Եվրոպայում խաղալ, վաղուց արդեն հեռացած կլիներ, բայց ինչ-ինչ պատճառներով չէր գնում։

Կգնա այնտեղ, գումար կվաստակի ու ողջ կյանքն ապահովված կլինի։ Ուստի, միանշանակ, դա ճիշտ որոշում է։ Արդյո՞ք հետո Եվրոպայում խաղալու ցանկություն կմնա։ Դժվար թե, հավանաբար, նա այնտեղից այլևս Եվրոպա չգնա»,- Մոստովոյի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Armsport

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ