Ըստ Shamshyan.com-ի ներկայացրած բացառիկ տեսանյութի՝ մարտի 13-ին ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտրոեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով ու հետիոտնային անցման վրա հրաշքով են փրկվում 2 հետիոտներ, որոնցից մեկը՝ մանկասայլակով երեխայի հետ է լինում:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր վարորդական իրավունքներին՝ ասելով. «Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են»: Այդ մասին ապրիլի 3-ի կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վարորդական իրավունք ունենալու, բայց ավտոմեքենա վարելու հմտություն չունենալու դեպքերին:
Եթե Հայաստանում վթարների մեծ քանակը և զոհերի մեծ թիվը հանրային ու անվտանգության խնդիր է, ապա պետք է վարորդների ատեստավորում անցկացնել՝ նկատեց Փաշինյանը:
«Որևէ մեկը Կառավարության պատասխանատվությունը չի կարող նսեմացնել: Հարցը դա չէ: Կառավարությունն ամեն ինչի պատասխանատուն է, բայց մարդը խմում, գնում, պատին է տալիս, 7-8 հոգի զոհվում է, դուրս են գալիս, ասում են՝ սա երկիր չէ ընդհանրապես: Զոհերի թիվն այս երկրում ինչքանի՞ հասավ: Սա ֆունդամենտալ իրողություն է մեզ համար, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք, մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են: Մարդիկ համատարած նստում են ղեկին՝ դրա իրավունքը չունենալով»,- հայտարարեց Փաշինյանը»:
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը թաքցնում պետական համարանիշներով հանդիպակաց քշող վարորդի ով լինելը»։
Հարցվածներից մեկի խոսքով՝ իշխանության մարդն է, դրա համար էլ թաքցնում են։ «Այստեղ ոչ ոք չի պատժվում, որովհետև պետությունը նրանց ձեռքում է»,- պատասխանեց անցորդներից մեկը։
Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ՝ թաքցնում են, որ չվնասեն իրենց համակարգի աշխատողին։
«Նենց մարդու անուն տվեցիք, որ դա 10.000-երրորդական խնդիր է, իրենց բացթողումների համեմատ։ Վարորդը կպատժվի, եթե օրենքը բոլորի համար է գործում»,- ասաց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։