Արտաքին 1 տարի առաջ - 20:39 01-04-2025

Ինչպես փոխվեցին Գերմանիայի նախագահի պլանները․ հավասարակշռության փորձ` Հարավային Կովկասում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի՝ Հայաստան կատարելիք այցի ծրագիրը փոխվել է վերջին պահին։ Սկզբում նրա այցի ծրագրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելություն նախատեսված չէր, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել թե՛ հայ հասարակության, թե՛ Գերմանիայի հայ համայնքի շրջանում։

Շտայնմայերի որոշումը քննադատվեց, քանի որ 2014 թվականին, դեռևս Գերմանիայի արտաքին գործերի նախարար եղած ժամանակ, նա եղել էր Ծիծեռնակաբերդում և ծաղիկներ էր խոնարհել Հայոց ցեղասպանության անմար կրակի մոտ։

Հենց այդ արձագանքներից հետո Գերմանիայի նախագահի գրասենյակը վերանայեց իր ծրագրերը, և նրա այցի ծրագրում ներառվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը։

Շտայնմայերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ խոնարհելով։ Սակայն այս փոփոխությունը չի նշանակում, որ Գերմանիայի նախագահը ամբողջությամբ վերանայել է իր քաղաքական դիրքորոշումը։

Հատկանշական է, որ նա չի արտասանել «ցեղասպանություն» բառը, ինչպես դա արել էր իր նախորդը՝ Յոահիմ Գաուքը։

Բացի այդ, նրա այցի վերջին տարբերակում ավելացվել է նաև Բաքվի «Շեհիդների պուրակ» այցելությունը, ինչը որոշակի հավասարակշռման փորձ է Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Շտայնմայերի դեպքում հայ հասարակության արձագանքը ստիպեց նրան փոխել իր այցի ծրագիրը, բայց միաժամանակ Բաքվում կատարելիք քայլերը վկայում են, որ նրա քաղաքականությունը շարունակում է պահպանել Գերմանիայի ռազմավարական շահերը Հարավային Կովկասում։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
10:54 Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի