Ներքին 1 տարի առաջ - 21:48 31-03-2025

Ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ միայնակ Նիկոլին հաղթել չի կարող, և Գյումրին դա է ցույց տալիս․ Արմեն Աշոտյան

Ինչպես Հայաստանի մեծամասնությունը, ես նույնպես հետևել եմ Գյումրիում տեղի ունեցող ընտրական գործընթացներին։ Ուզում եմ համեստ կարծիքս հայտնել: Այս մասին հերթական դատական նիստից հետո լրագրողների հարից ի պատասխան ասաց ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա՝ ընտրություններից հետո կարելի անել մի շարք հետևություններ։

«Նիկոլն ընդունակ է ամեն ինչի՝ սեփական իշխանությունը վերարտադրելու համար, նույնիսկ՝ հանրապետության երկրորդ քաղաքում։ Նիկոլի մոտ դա մասամբ, կիրառելով տեխնոլոգիաներ, վարչական ճնշումներ, վախի մթնոլորտ, կեղծ անցողիկ թեկնածուներ և այլն, 1/3-րդ-ով համենայն դեպս ստացվում է։ Մենք խնդիր ունենք հետևյալում՝ ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ միայնակ հաղթել չի կարող Նիկոլին և Գյումրին դա է ցույց տալիս։ Հաջորդ հետևությունս այն է, որ տարբեր ճամբարներից մեր հարգարժան ընդդիմադիր գործընկերները իրենց հակաքարոզչության մեջ, հատկապես՝ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի հանդեպ, իրենց չափը պետք է պահեն, որ վաղը մյուս օրը երեսատեղ ունենան առհասարակ միասնական պայքարի։ Որ ասում են՝ ընտրություններով կարելի է հաղթել, եթե նույնիսկ տեսականորեն իրենց ճիշտ են համարում, ընտրություններով մենակով հաղթել հնարավոր չէ»,- ասաց Աշոտյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին