Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 16:45 31-03-2025

Հայաստանը բռնապետական երկիր է, ոչ թե ժողովրդավարական․ հարցում

Չնայած նրան, որ ներկայիս իշխանությունը պնդում է, թե Հայաստանում ժողովրդավարությունը բարձր մակարդակի վրա, սակայն Հայաստանում առկա ատ խնդիրներ կան, որոնք ցույց են տալիս հակառակը։ Հայաստանի ներքին քաղաքական միջավայրը այնպես, ինչպես ներկայացվում է՝ սխալ է, չեն ներկայացվում այն լուրջ խնդիրները, որ կան Հայաստանում։ Հետևապես, պնդումը, թե Հայաստանում լիակատար ժողովրդավարություն է՝ իրականությանը չի համապատասխանում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Հայաստանը ժողովրդավա՞ր երկիր է»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, սակայն մի մասի կարծիքով էլ՝ Հայաստանը ժողովրդավար է։

«Ոչ, չեմ ուզում ասել, որովհետև արդեն հոգնել ենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է։

«Իհարկե։ Մարդիկ, եթե ազատ խոսում են, ազատ ման են գալիս, դա չի՞ նշանակում, որ ժողովրդավար պետություն ա»,- նշեց նա։

«Ոչ, չեք տեսնում դուք ժողովրդավարություն չկա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ վերջին տարիներին՝ ոչ։
«Ոչ այնքան։ Էս վերջին տարիներին, որովհետև հակասություններն այնքան շատ են, չի համընկնում կարծիքները իրար»,- ասաց նա։

«Իհարկե ոչ, բռնապետական է»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին